Պուտին․ Թրամփը լավ ունկնդիր է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ ունկնդիր է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելգորոդի լենռահանքային կոմբինատի աշխատողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Gazeta-ն։ «Նա բավականաչափ բաց մարդ է ու շատ է տարբերվում այն հեռուստատեսային կերպարից, որը ստեղծել էր ընտրարշավի ժամանակ»,- հայտնել է Պուտինը։ Նրա խոսքով, Թրամփը արձագանքում է զրուցակցին շարժումներով, նույնիսկ եթե նրան որեւէ բան դուր չի գալիս։
