Հնդկաստանում հորդառատ անձրեւների հետեւանքով ավելի քան 80 մարդ է զոհվել
Հնդկաստանի հյուսիս – արեւելքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 83-ի, ավելի քան երկու միլիոն մարդ մնացել է անօթեւան, հաղորդել է Reuters գործակալությունը: Reuters-ի տվյալներով, մոտ երկու միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարգադրել է գնահատել վնասը։ Տարերքի զոհերն են դարձել նաեւ կենդանիները, այդ թվում երեք հազվագյուտ ռնգեղջյուր։ Տարածաշրջանում տեղատարափ անձրեւները շարունակվել են երկու շաբաթից ավելի եւ հանգցրել հեղեղումների, այդ թվում Բրահմափութրա գետի հորդացման եւ սողանքների:
