Վիգեն Խաչատրյանը քննադատեց Հայկ Սարգսյանի օրինագիծը (video)

Ծնողների նկատմամբ պետական հոգատարությունն ու անհրաժեշտ հարգանքի վերաբերմունքը պետք է երաշխավորել, բայց հավասարապես մենք պետք է նաեւ հասկանանք, որ գործ ունենք Սահմանադրական դրույթի հետ, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիդեն Խաչատրյանը՝ ելույթ ունենալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Դրանից բխում է, որ պետությունը պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու նախապատրաստել ահյդ մասնակցությանը: Թե ինչ ձեւով, մենք դա պետք է քննարկենք եւ այդ առումով այս օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի: Ես խուսափել եմ իմ գործընկերներին ցիտելուց կամ հակադարձելուց, բայց որեւէ մեկը իր որդուն բանակին չի տալիս: Այդ տերմինից պետք է խուսափենք, մարդը գնում է իր պարտքը հայրենիքի առջեւ կատարելու: Այստեղ ներկա Գեղամ Նազարյանից ես պետք է ներողություն խնդրեմ, որն այդ կորուստը կրել է եւ ես երբեք ինձ թույլ չեմ տա իր նկատմամբ իմ հարգանքը չդրսեւորել եւ որը հանրահավաքներից մեկում հպարտ ասաց. «Իմ վիշտը մեծ է, բայց մի ասեք՝ մենք որդի ենք կորցրել»: Ես խիստ ազգվել էի այդ արտահայտությունից, մարդը հպարտոներն ասաց՝ իմ որդին պարտք է կատարել, մի ընդունեք, որ ես որդի եմ կորցրել: Կներես, Գեղամ ջան, բայց էստեղ խոսեց քաղաքացիական լուրջ զգացում մարդու մոտ: Հետեւաբար, մենք չպետք է բանակը դիտենք որպես վշտի աղբյուր եւ վիշտ թեթեւացնելու համար մտածենք, թե ոնց անենք, որ երկրորդ վիշտը չլինի:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Զելենսկին կժամանի Հայաստան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Գեղամ Նազարյանը հայհոյեց լրագրողներին ու սպառնաց բանտով (video) 44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Աբրահամյան Կիրանցում «արտակարգ դրություն է». Փաշինյանն է այցելում. «Հրապարակ» Երբ կնշվի Վարդավառը Պահեստում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են լամինատ և շրիշակներ Եվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ» Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ» Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ» Խոշոր հրդեհ՝ պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել ժամանել է 8 մարտական հաշվարկ Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի. «Հրապարակ» Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am