ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն (Շմայս) երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հերթական կարճատև զրույցում հայտարարեց, որ այսուհետ ևս շարունակելու է վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում:
Հարցին, թե շարունակելո՞ւ է խախտել էթիկայի նորմերրը և ԱԺ-ում քվեարկել ուրիշ պատգամավորների փոխարեն, նա պատասխանեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է:
«Ես ինքս ոնց ուզում եմ, տենց էլ անում եմ, էլի եմ ասում` ես ոնց ուզում եմ, տենց եմ անում: Իմ կամքի թելադրանքով եմ շարժվում»,- ասաց Մովսիսյանը:
Մովսիսյանը ևս մեկ անգամ ակնարկեց, որ իրեն հարց չտան, քանի որ արդեն զգուշացրել է, որ իր հարցազրույցները վճարովի են:
Նշենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը խախտում է որակել իրար փոխարեն քվեարկելու յոթ պատգամավորների քայլը:
Ա.Ավագյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը