Ֆրանսիան չի պնդում
ՏԱՍՍ-ի հաղոչդմամբ՝ իշխանությունից Ասադի հեռացումը Ֆրանսիայի համար նախապայման չէ բանակցությունների և ճգնաժամի քաղաքական կարգավորման համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո: ինչպես նշել է՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի ներկայացուցիչները պետք է մասնակցեն հետպատերազմական Սիրիային վերաբերող քննարկումներին: «Մենք իսկապես փոխել են Սիրիայի վերաբերյալ ֆրանսիական դոկտրինը, որպեսզի արդյունքների հասնելու և մեր գործընկերների, հատկապես ԱՄՆ-ի հետ սերտ գործակցելու հնարավորություն ստանանք: Մենք մեկ հիմնական խնդիր ունենք՝ ահաբեկիչների ոչնչացում»,- ասել է Մակրոնը:
