Կոմպրոմատներ մեր սեղանից ձեր սեղանին

Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը, որով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատվելու են:Կողմ քվեարկեց 68, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Նախքան քվեարկությունը ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ իրենք դեմ են քվեարկելու, իսկ ՕԵԿ-ը բոյկոտել է նիստը:Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարության պորտֆելը տրվելու է ՀՅԴ-ին, իսկ նախագծի քննարկումն անցավ բավական թեժ մթնոլորտում ուզավեշտալի մթնոլորտում, ընդդիմադիր պատգամավորները թուք ու մուր չխնայեցին իշխանության որոշման առիթով եւ հեգնանք՝ ՀՅԴ-ին ուղղված: «Հասկացանք քաղաքական գործարք է, ի՞նչն էր խանգարում ամբողջ նախարարությունը տալ Դաշնակցությանը», - քննարկման ժամանակ նման հարցով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Քաղաքական պայմանավորվածություններն են այդպիսին եղել և որոշվել է համագործակցել` քաղաքական համագործակցության նպատակահարմարությունից ելնելով, հաշվի առնելով գործընկեր քաղաքական ուժի ռեսուրսը ու նրանց պատկերացումները» պատասխանեց նախարարը:Անդրադառնալով Զուրաբյանի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կարող էր որոշումները կայացնել բացարձակ մեծամասնություն ունենալով, Հովհաննիսյանն ասաց, որ իրենք համագործակցությունը շատ ավելի լայն են պատկերացնում: «Քաղաքական համագործակցության մասին որոշումը կայացվում է` ելնելով ունեցած զարգացման տեսլականից ու դրան համահունչ որոշակի ձևաչափից»,-հավելեց Հովհաննիսյանը: «Դուք գիտե՞ք`, թե հենց նոր ինչ ասացիք, ասացիք, որ այդ ամբողջ նախարարությունը Դաշնակցությանը տալը շատ կլիներ: Այո, դուք հենց նոր դա ասացիք», -արձագանքեց Զուրաբյանը ու շնորհակալություն հայտնեց նախարարին անկեղծության համար: Հովհաննիսյանը անպատասխան չթողեց ու հստակեցրեց. «Դուք միշտ հասկանում եք այն, ինչ ձեռնտու է ձեզ», բարձրախոսի մոտ ելույթից հետո Արփինե Հովհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին. «Ա~յ, մամա ջան» քթի տակ ասված նրա խոսքերը լսելի դարձան: «Այս նախագծի առավելությունը այն է, որ հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլ նաև նախարարի պաշտոնից չհանել գործող նախարար Արմեն Երիցյանին» փոխարենը հեգնեց Նիկոլ փաշինյանը: Շարունակելով ելույթը նույն ոճով, Փաշինյանը հայտարարեց, որ մտահոգիչ է նաև այն, որ Դաշնակցությանը տրվելիք երկու նախարարությունների` Կրթության, գիտության և Էկոնոմիկայի նախարարներ Արմեն Աշոտյանն ու Կարեն Ճշմարիտյանը ազատվելու են պաշտոններից: Ըստ պատգամավորի, կարելի է ուղղակի նախարարությունները կիսել և բոլորին պաշտոն կհասնի:«Սա թույլ տվեք ասել, որ անթույլատրելի անարդարություն է և ոչ կառուցողական մոտեցում: Ինչու գնալ նման ոչ կառուցողական ճանապարհով, երբ մենք ունենք նախարարությունները միացնելու և դրանից հետո հանուն բազմամյա նպատակների դրանք կիսելու գեղեցիկ ավանդույթ: Կարելի է, օրինակ, կրթության և գիտության նախարարությունները կիսել ու դարձնել կրթության նախարարություն, լուսավորության նախարարություն. Աշոտյանին նշանակել լուսավորության նախարար, իսկ Լևոն Մկրտչյանին` կրթության նախարար», -հայտարարեց Փաշինյանը: Նա հիշեց նաև նույն համագործակցության շրջանակներում մարզերի կառավարման բաշխումը և նույն մեթոդը առաջարկեց նաև մարզերի դեպքում` դրանց անունները կիսելով: «Այո, կարելի է կիսել նաև մարզերը: Կարելի է, չէ՞: Թող լինի առանձին Արագածի մարզ և առանձին Ոտնի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ և առանձին Ունիքի մարզ, իսկ թե կիսված մարզերի որ մասում հանրապետական մարզպետ կնշանակվի, որում դաշնակցական, դա արդեն կարծում եմ, սուգուբը ՀՅԴ-ՀՀԿ ներկուսակցական հարաբերությունների հարց է», -հավելեց պատգամավորը՝ ծիծաղ մտցնելով դահլիճում: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում առաջացած այս իրավիճակը համեմատեց ամուսնության հետ.«Հարս եթե բերում եք, պարզ է, որ գումարներ պետք է ծախսվեն, բայց դա մեր հարկատուների հաշվին է, մեր հաշվին է տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները: Ես դեմ եմ քվեարկելու, կոչ եմ անում բոլորին դեմ քվեարկել՝ ցույց տալով, որ մեր՝ հարկատուներիս գումարները իրենց քաղաքական ամուսնությունների համար չենք պատրաստվում վատնել»: «Ես ի սկզբանե չէի ցանկանա, որ այս նախագիծը ներկայացներ Արփինե Հովհաննիսյանը, բայց ես հիմա հասկանում եմ, թե ինչու է նա ներկայացնում, որովհետև նման պրոֆեսիոնալ կերպով հիմնավորել անհիմնավորելին, թերևս, այս կառավարությունում կարող էր միայն տիկին Հովհաննիսյանը» իր ընկերուհուն պատգամավորների հարցեից անհարմար վիճակից փորձեց հանել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն անջատելու փաստին: Նա ընթերցեց, թե ինչպես էր երկու նախարարությունների միավորումը հիմնավորում Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Այդ հինավորման մեջ, մասնավորապես, խոսվում է, որ նախարարությունների միավորման նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ, ինչպես նաև երկու նախարարությունների միաձուլումը կնպաստի բյուջեի առավել խնյողաբար օգտագործելուն: Պատգամավորն ընդգծեց, որ ըստ էության` չի հերքվում, որ այո, նախարարությունների միաձուլումն արդյունավետ է եղել, բայց այսօր նման որոշում է կայացվում` մեզ այդպես է պետք տեսակետից ելնելով: «ԲՀԿ-ն դեմ է քաղաքական այս առևտրին ինչ-որ կերպ իր մասնակցությունը բերել: Մենք ՀՀԿ-ին և ՀՅԴ-ի ի սրտե ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը հաջողվի հանուն Հայաստանի Հանրապետության, ցանկանում ենք, որ համագործակցության արդյունքում հնարավոր լինի լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները: ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր ելույթում բոլորին տեղը դրեց, հիշեցրեց բոյկոտող ՕԵԿ-ին, որ ԱԻՆ-ը 2008-ի կոալիցիայի շրջանակներում հենց իրենց համար ստեղծվեց, մյուսների մասով էլ նետեց.«Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում են՝ թթու է»: ՀԱԿ-ի մասին էլ ակնարկեց, թե գործարքի իրենք են գնացել ժամանակին, դրա համար էլ մեկ օրում փկուզվեցին, թերեւս նկատի ուներ Ծառուկյանի հետ համագործակցությունը: Անի Սահակյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am