Իրավագիտությունում անվճար 2 տեղ՝ 60 միավորով. հայտնի են այս տարվա անցողիկ միավորները

hraparak.am. Այսօր երեկոյան դիմորդները կիմանան, թե որ համալսարանի որ ֆակուլտետ են ընդունվել։ Երեկոյան 20։00-ին համալսարանների պատերին փակցված կլինեն արդյունքները, իսկ մինչ այդ, «Հրապարակին» հաջողվեց իմանալ ամենապոպուլյար ֆակուլտետների այս տարվա անցողիկ միավորները։ Նշենք, որ այս տարի Իրավագիտության և Միջազգային հարաբերությունների ուսման համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե նախկինում այս բաժիններում անվճար ուսուցման համակարգը բացակայում էր, ապա այս տարի յուրաքանչյուրին անվճար 2-ական տեղ են հատկացրել։Այսպես՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այս տարի անցողիկ միավորը կազմում է 46.50 բալ, անվճարը՝ 60։ Միջազգային հարաբերություններ բաժնում անցողիկը 39.75 բալն է, անվճարը՝ 59.50-ը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի պատկերը հետևյալն է.անցողիկ միավորը 29.50 բալ է, անվճարը՝ 56.25։ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն բաժնում՝ անվճար 55.50 բալ, անցողիկ՝ 25.50։ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա բաժնում այս տարի անցողիկ միավորը 24-ն է՝ 2 քննության արդյունքներով, անվճարը՝ 38.50-ը։ Հայ բանասիրության ֆակուլտետ- անցողիկը՝ 16 բալ՝ 2 քննությամբ, անվճար՝ 35.25 բալ։ Ինչպես արդեն գրել էինք, այս տարի Քիմիայի ֆակուլտետում տեղերը թափուր են։ Այստեղ անվճարը 37 բալն է։ Պատմության ֆակուլտետում անցողիկ բալն այս տարի 16-ն է՝ 2 քննությամբ, անվճարը՝ 32.50։ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժնում անցողիկ միավորը 30-ն է, անվճարը՝ 52.50, Իրանագիտության բաժնում անցողիկը կրկին 30-ն է, անվճարը՝ 54.75-ը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվության ավտանգություն- անցողիկ՝ 21.50, անվճար՝ 36.25։ ՀՊՏՀ ֆինանսներ- անվճար 59, անցողիկ՝ 40.25 բալ։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am