Եգիպտոսում հարձակվել են զբոսաշրջիկների վրա. սպանվել է ուկրաինացի 2 զբոսաշրջիկ
Ուկրաինացի 2 զբոսաշրջիկներ սպանվել են, եւս 4 մարդ վիրավորվել Խուրգադայի հյուրանոցներից մեկում դանակով զինված անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնում է Daily Telergraph-ը: Հարձակվողները ձերբակալվել են, նրանց հարցաքննում են հանցագործության դրդապատճառները պարզելու համար: Նախնախան տեղեկություններով`տղամարդիկ լողալով եկել են ոչ հեռվում գտնվող հասարակական լողափից:
