4 տղամարդկանց սպանության հեղինակը
Անհայտ կորած 4 երիտասարդների որոնումներն ավարտվել են: Փենսիլվանիայի բնակիչը խոստովանել է կորած քառյակի սպանությունը, փոխանցում է Americaru: Նա սպանելուց հետո նրանց թաղել է: Թոմաս Մեոն, Դին Ֆինոկչարոն, Ջիմի Պաթրիկը եւ Մարկ Սթերջիսը թաղվել էին եգիպտացորենի դաշտում` 4 մետր խորությամբ: Ֆերմայի տիրոջ որդին` 20-ամյա Կոսմո ԴիՆարդոն, որին կասկածել են 4 տղամարդկանց անհետացման մեջ, սպանությունները խոստովանել է: Դատախազի հետ համաձայնությամբ` նա խոստովանելու դիմաց մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման կդատապարտվի:
