Ուկրաինայի նախկին պատգամավորի տնից 12 միլիարդ դոլար է առգրավվել
Ուկրաինացի ուժայինները Պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի բնակարանից 12 միլիարդ դոլար գումար են առգրավել: Այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН կայքը: «Ունեցվածքի այսօրվա առգրավումը կազմում է 12 միլիարդ դոլար և այն մեր հետագա ընթացակարգային գործողությունների տեսանկյունից մեծ նշանակություն ունի»- նշել է նախարարը: Օրինապահ մարմինների կողմից նախկին նախարար Կլիմենկոյի այլ բնակարանների 183 խուզարկություն ևս իրականացվում է:
