Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի մասնակցի հեղաշրջման փորձի 1- ամյակին նվիրված մեջլիսի միջոցառմանը
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հուլիսի 15-ի գիշերը չի մասնակցի մեջլիսում ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:Որոշումը հրապարակել է խոսնակ Օսման Բայդեմիրը՝ հայտարարելով, որ չեն գալիս, քանի որ կուսակցության համանախագահները՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը չկան: «Նախ մեզ չհրավիրեցին այդ արարողությանը: Իսկ հիմա էլ ուղարկեցին հրավերը, սակայն սխալ հասցեով, քանի որ Յուքսեքդաղը և Դեմիրթաշն այս պահին բանտում են: Հրավերը պետք է նրանց ուղարկվեր: Նրանք հեղաշրջման պատճառով բանտում են»,- հայտարարել է Բայդեմիրը:
