Թուրքիայում պարզել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը
Թուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ նշելով, որ նա 45-50 տարեկան չինաստանցի է եղել: Հաղորդվում է, որ միջադեպը որևէ առնչություն չունի ահաբեկչության հետ: Չինացին երազել է այցելել Միացյալ Նահանգներ, այդ պատճառով էլ թռել է հյուպատոսարանի պատից այն կողմ:
