Մեզ մանդատ է տրվել այս իշխանություններին քշելու, դրա համար ժողովրդական ցասում պետք է ձևավորել. Վանեցյան (video)

Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել այն պարտությունների շղթան, որը մեզ հետապնդում է և կարողանանք ձևակերպել այն օրակարգը, որով հետագայում պետք է ապրենք, «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ, չլուծված արցախյան հակամարտության հարց, ՀՀ սուվերեն տարածքում արդեն երկար ժամանակ գտնվող թշնամու զինուժ, չհստակեցված սահմաններ, անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակիցների հետ, այս բոլորը լուծում են պահանջում, որոնց պետք է նայենք գլոբալ անվտանգային միջավայրում, ինչը, ցավոք, այսօր բացակայում է», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ երկխոսություն է պետք:

«Հասարակությունը պետք է մեծ երկխոսության մեջ մտնի՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրավիճակից, և առողջ ուժերը փորձեն երկխոսության արդյունքում հասնել մի իրավիճակի, երբ կունենանք նորմալ հասարակություն, որը կկարողանա ձևակերպել այն օրակարգը, որը մեզ պետք է հետագայի համար», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց, որ հայկական օրակարգի ձևավորման մեջ իր ուրույն դերակատարությունը պետք է ունենա Սփյուռքը, և դա չպետք է լինի զուտ խոսքերի մակարդակով։

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Զելենսկին կժամանի Հայաստան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Գեղամ Նազարյանը հայհոյեց լրագրողներին ու սպառնաց բանտով (video) 44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Աբրահամյան Կիրանցում «արտակարգ դրություն է». Փաշինյանն է այցելում. «Հրապարակ» Երբ կնշվի Վարդավառը Պահեստում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են լամինատ և շրիշակներ Եվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ» Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ» Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ» Խոշոր հրդեհ՝ պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել ժամանել է 8 մարտական հաշվարկ Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի. «Հրապարակ» Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am