Թրամփը`Բաստիլի օրվան նվիրված զորահանդեսին
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են,որ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանիայի հետ ժամանել է Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Բաստիլի օրվան նվիրված զորահանդեսին: ԱՄՆ նախագահը տոնակատարությանը մասնակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական հրավերով: Նույն օրը նշվում է նաև ԱՄՆ մուտքն Առաջին համաշխարհային պատերազմ,տոնակատարությանը մասնակցում են հազարավոր զինվորականներ, և այն անց է կացվում խիստ հսկողության ներքո: Զորահանդեսից հետո Թրամփը կվերադառնա ԱՄՆ:
