Բայդենի կոչը`Պորոշենկոյին և Յացենյուկին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը առանձին-առանձին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պարաշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը կողմերին կոչ է արել համատեղել ջանքերը իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար և շարունակել երկրում ընթացող բարեփոխումների ծրագիրերը:Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվում է մամուլի հաղորդագրությունում , Բայդենը ընդգծել է, որ ուկրինական իշխանությունը պետք է համախմբվի որպեսզի վերադարձնի այն վստահությունը, որը նա վայելում էր նախկինում, և ավելի ակտիվ պայքար տանի կոռուպցիայի դեմ: Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող իրավիճակը քննարկելիս Բայդենը նշել է, որ խնդրի միակ լուծման ճանապարհը Մինսկյան համաձայնագիրը կատարումն է, և որ բոլոր կողմերը պարտավոր են կատարելու իրենց հանձնառությունը: Նա նաև շնորհավորել է հեղափոխության եկրորդ տարեդարձի կապակցությամբ և ասել, որ տպավորված է այս տարիների ընթաքում ձեռք բերված հաջողություններով:
