ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացված օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի. Սերժ Սարգսյան

Հանրապետության նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: Հայ-ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի և ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր գործընկերային կապ: Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, և այս համագործակցությունը բերել է նրան, որ այսօր երկու երկրների միջև գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ: «Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, և ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի: Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում: Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, և այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում: Կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար: Հանքարդյունաբերության ոլորտում ևս «Լիդիան Ինթերնեյշնլը» լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ: Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձևավորվել համագործակցություն, և այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, իհարկե, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է: Ուզում եմ նաև անպայման գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության օգտակար աշխատանքը Հայաստանում, որը այս տարիների ընթացքում մշտապես եղել է բարեփոխումներին օժանդակող: Անշուշտ, մենք չպետք է մոռանանք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը, որը ևս սերտ առնչություն ունի տնտեսության հետ. կադրերի պատրաստման լավ օջախ և դարբնոց է: Այստեղ էլ շատ կարևոր է, որ այդ համալսարանը մշտապես զարգացում է ապրում: Այնուհանդերձ, ինչպես բոլոր հարաբերություններում, մեզ դեռևս չի բավարարում այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացվածության մակարդակը, հաշվի առնելով այդ երկրի պատրաստակամությունը և, անշուշտ, մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում: Պարո՛ն դեսպան, ես կցանկանայի, որպեսզի Դուք խոսեք այն աշխատանքի մասին, որ իրականացվում է տնտեսական համագործակցության ոլորտում, իհարկե, նաև այն ծրագրերի, որ կխթանեն զարգացումը», - ասել է Հանրապետության նախագահը: Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Հովհաննիսյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանը միտված ծրագրերը: Հանրապետության նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am