«Աղջիկը խեր է, աղջկա բոյին մեռնեմ». սելեկտիվ աբորտների հետքերով

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում իրականացնում է միջոցառումներ, որոնց նպատակն է հանրային իրազեկման միջոցով Գեղարքունիքի մարզում պայքարել սելեկտիվ աբորտների դեմ։ Ծրագրի շրջանակներում «Դարույնք» երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ մարզի տարբեր համայնքներում կազմակերպվում են ինտերակտիվ ֆորում-թատրոններ: «Գեղարեգ» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դոշտոյանը նկատում է, որ իրենց կողմից ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզի 2014 և 2015 թվականների ծնունդների թվերը ըստ համայնքների, և պարզվել է, որ մարզում նորածինների շրջանում տղա-աղջիկ հարաբերակցության տարբերությունն առավել ցայտուն է Գավառի, Սևանի և Մարտունու տարածաշրջաններում: Ըստ ուսումնասիրությունների՝ այդ միտումն առաջին երեխայի դեպքում շատ քիչ է արտահայտված: Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման հավանականությունը Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում, մեծանում է երկրորդ և երրորդ հղիությունների դեպքում, երբ ընտանիքում պարտադիր է դառնում տղա երեխա ունենալը: «Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառներից գլխավորը իրազեկվածության ցածր մակարդակն է»,- ասում է Գրիգոր Դաշտոյանը: Նա նաև նշում է, որ Գեղարքունիքի մարզում առկա են պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման հետևյալ նախադրյալները՝ հասարակությունը բնույթով հայրիշխանական է, և տղա երեխաներին գերադասում են աղջիկներից, տղա երեխաներին գերադասում են ընտանիքի ավագները (տատիկներ, պապիկներ), առկա տեխնոլոգիաներն ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ընտանիքները ցանկանում են, որպեսզի հետագայում իրենց խնամողներ լինեն, և համարում են, որ խնամողը հետագայում արու զավակն է լինելու, գերդաստանի ավագները ցանկանում են, որ իրենց տոհմը շարունակողներ լինեն: Կազմակերպված ֆորում-թատրոնի շրջանակներում երիտասարդները ներկայացնում են խնդրի վերաբերյալ իրական պատմությունների հիման վրա ստեղծված իրավիճակներ, որից հետ հնարավորություն է տրվում հանդիսատեսին առաջարկելու հնարավոր ելքային լուծումներ։ Յուրաքանչյուր իրավիճակի ներկայացումից հետո կազմակերպվում է քննարկում։ 59-ամյա Հայկուշ տատը կոչ է անում երիտասարդներին, որպեսզի Աստծո պարգևից երբեք չհրաժարվեն: «Եթե հնարավոր լիներ, ևս երեք աղջիկ կբերեի»,- ասում է նա: «Երեք շխշիկ աղջիկ թոռ ունեմ»,- հպարտությամբ ներկաներին պատմում է իր աղջիկ թոռների առավելությունները ներկաներից մեկը։ «Աղջիկը խեր է, աղջկա բոյին մեռնեմ»,- իր թոռնիկի լուսանկարներն էր հեռախոսի օգնությամբ ցուցադրում տատիկներից մեկը: «Ես երբեք իմ հարսին չեմ ստիպել, որ ուլտրաձայնային հետազոտության գնա»,- ասաց Ձորագյուղի տատիկներից մեկը և բոլոր երիտասարդ հարսներին կոչ արեց, որ երբեք թույլ չտան ընտանիքի ավագների միջամտությունն այդ հարցին: Նշենք, որ ծրագիրն իրականացվում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և ՀԵՀ հայտարարած մրցույթի շրջանակներում։

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am