Վնասազերծվել են դիվերսիոն խմբեր. Կիևի քաղաքապետ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքը շարունակում է պաշտպանվել:
«Մեր մարտիկները, այդ թվում՝ տարածքային պաշտպանությունը, վնասազերծել ու գերեվարել են մի քանի դիվերսիոն խմբեր»,- ասել է Կիևի քաղաքապետը։
Նա նաև հիշեցրել է, որ կիևցիների անվտանգության համար պարետային ժամ է մտցվել, և կիևցիներին հորդորել է փողոց դուրս չգալ։