Մարդասպանի փոստին Լավրովի դստեր վերաբերյալ պատվեր է եկել

Ռուսաստանի հատուկ ծառայությունները որոնում են անհայտ անձի, որը նամակ է գրել վարձու մարդասպան Ալեքսեյ Շերստոբիտովին, որն իր պատիժն է կրում խիստ ռեժիմի գաղութում: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում: Նամակի չպարզված հեղինակը «պատվիրել է» ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի դստեր՝ Եկատերինա Վինոկուրովայի և նրա ամուսնու սպաությունը՝ խոստանալով 500 մլն դոլար վճարել: Պարբերականի զրուցակցի խոսքերով՝ նամակը գնացել է ոչ ուղիղ վարձու մարդասպանին, այլ նրան նվիրված կայքի փոստին: Շերստոբիտովի ներկայացուցիչ Տատյանա Ազանովայի խոսքերով՝ նման բովանդակության նամակ իր հաճախորդին առաջին անգամ է գալիս: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող սպա Ալեքսանդր Բելյաևը պարբերականին նշել է, որ եթե հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստանում պետության ղեկավարիների և դաշնային պաշտոնյաների հասցեին սպառնալիքների մասին, պարտավոր են ստուգել այդ տվյալները՝ անկախ նրանից, թե որքան ոչ ճշմարտանման են երևում դրանք: «Ընդհանուր առմամբ այդ մարդու գործողությունները կարող են ներառվել «Մահափորձ» հոդվածի տակ «Հանցագործության պատրաստություն» հոդվածով, որտեղ հենց սպանությունը չի իրագործվել պատվիրատուից անկախ հանգամանքների պատճառով: Կա նաև ավելի ծանր հոդված՝ «Ոտձգություն պետական կամ հասարակական գործչի կյանքի նկատմամբ»»,- հավելել է Բելյաևը: Ալեքսեյ Շերստոբիտովի հաշվին 12 ապացուցված սպանություն և մահափորձ կա: Ներկայումս 23 տարով բանտարկված է խիստ ռեժիմի գաղութում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am