Էրդողանը չպետք է հունից հանի Պուտինին. Ռուսական «ականներ»՝ Թուրքիայի տակ

Ռուսաստան-Ուկրաինա առճակատումը ստեղծեց մի իրավիճակ, երբ աշխարհը կիսվել է 2 ճամբարների՝ Ուկրաինային պաշտպանողներ, Ռուսաստանին աջակցողներ: Ամբողջ արևմուտքը, բնականաբար՝ Ուկրաինային է աջակցում՝ բառիս բուն իմաստով, աննկարագրելի մասշաբների պատժամիջոցներ են ընդդեմ Ռուսաստանի և օգնություն՝ զինտեխնիկայից մինչև հումանիտար՝ Ուկրաինային:

Այնպես որ, Մոսկվան պատրանքներ չուներ Ուկրաինայի և Արևմուտքի աճող թշնամանքի մասով: Eadaily պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել ռուս-ուկրաինական ճգնաժամի ու տարածաշրջանի մյուս խաղացողների, առաջին հերթին՝ Թուրքիայի մասին: Վերջինիս պահով Մոսկվան հավասարակշռության հույսեր ուներ։ Պուտինը չէր ցանկան, որպեսզի ՆԱՏՕ-ի միակ մերձավորարևելյան անդամը կոպիտ աշխարհաքաղաքական սխալ հաշվարկ աներ՝ միանշանակ աջակցելով Ուկրաինային: Բայց եղավ այն, ինչը շատերն էին կանխատեսում՝ Անկարան Արևմուտքի կողքին է:

Կիևն ինչպես հայտնի էր, դիմել էր Անկարային՝ կոչ անելով փակել Սև ծովի նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Թուրքիան մի պահ փորձ արեց մերժել, սակայն երեկ երեկոյան արդեն Բոսֆորի և Դարդանելի վրա «կողպեք» կախեցին, հղում անելով 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիային ու «պատերազմի» առկայության հանգամանքը:

Ըստ հոդվածի՝ անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Մոսկվայի հետ զինված հակամարտությունը բացարձակապես անցանկալի սցենար է սևծովյան-կովկասյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացման համար։ Թուրքիան, իհարկե, կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի անդամակցության և այնտեղ գործող հավաքական պաշտպանության մեխանիզմների վրա, սակայն չի կարող, ի թիվս այլ բաների, հաշվի չառնել իր երկու երդվյալ թշնամիների՝ Հունաստանի և Կիպրոսի այս դաշինքում ներկայությունը։

Միջերկրական ծովում ռուսական նավատորմի տպավորիչ խմբավորում կա, նշվում է հոդվածում, ուստի ռուսական նավատորմի համար Սև ծովի նեղուցների արգելափակման հետևանքով Ղրիմի ծովային շրջափակման բեկումը կիրականացվի անմիջապես երկու ուղղություններից՝ հյուսիսային և հարավային։ «Ավելին: Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորախումբը ուղղակի թիրախ կդառնա Դամասկոսի կառավարական ուժերի համար։ Բաշար ալ-Ասադը բաց չի թողնի նման հնարավորությունը՝ մեկընդմիշտ իրենց ինքնիշխան տարածքից դուրս տապալելու Էրդողանի զորքերին և նրանց կողմից հսկվող իսլամիստ զինյալներին»։

Մյուս կողմից, ըստ հոդվածագրի՝ Իրանը բոլոր ջանքերը գործադրելու է թուրքերին դուրս մղելու ոչ միայն Սիրիայից, այլև հարևան Ադրբեջանից, այդ թվում՝ Անդրկովկասյան ամենամեծ հանրապետության՝ Նախիջևանի անկլավից։ «Դժվար չէ կռահել, թե ինչ դիրքերում կհայտնվի Վրաստանը՝ ռուսական զորքերի տեղակայում Բաթումիում, կայծակնային շարժ դեպի Զուգդիդի ու Քութաիսի», ասվում է հոդվածում:

Նկատենք, որ պաշտոնական Թբիլիսին՝ քաջ գիտակցելով, որ երկրորդ անգամ ռուսական զայրույթն ապրելը հղի է իր համար կատարյալ աղետով, որոշում կայացրեց Արևմուտքի հակառուսական վերջին պատժամիջոցներին չմիանալ։

«Ադրբեջանը, լինելով Թուրքիայի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում, ամենաշատը կորցնելու վտանգի տակ է։ Ռուսաստանի և Հայաստանի ուժերի միացյալ խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու վերականգնումը, որը 1994-ից մինչև 2020 թվականի աշունը գտնվում էր հայերի վերահսկողության տակ, ակնհայտորեն բավարար չէ։ Այն ենթադրում է, որ ռուս-հայկական հարվածային ուժերը պետք է հասնեն Եվլախ-Գյանջա գիծ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զրահաշարասյուների միաժամանակյա առաջխաղացմամբ հարավից դեպի Ապշերոն թերակղզի։ Եվրոպան հույս ուներ ռուսական «այլընտրանքային» գազի՝ Ադրբեջանի կասպյան հատվածից... Վերջին բանը, որ ցանկանում է Մոսկվան, այն է, որ իրականություն դառնա Սև ծովից մինչև Կասպից ծով տարածության նշված «վերաբաշխումը»։ Բայց եթե նրան ստիպեն դա անել, ռուսական նոր զայրույթի ճանապարհին կասկածներ չեն լինի։ Եթե հարյուր տարի առաջ Ռուսաստանը չկարողացավ լուծել Սև ծովի նեղուցների հարցը այնպես, ինչպես պահանջում էր պատմական արդարությունը, ապա դա կարվի հիմա։ Եվ եթե Ադրբեջանը պատշաճ ազդեցություն չգործադրի իր «ավագ եղբոր» վրա՝ նրա մեջ սերմանելով ռուսական աշխարհի նկատմամբ ցանկացած թշնամանքի կործանարարությունը, նա ինքը կբախվի ռուսական զայրույթին»։

Հոդվածագիրը նկատում է, որ մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը Ադրբեջանը միակ հետխորհրդային հանրապետությունն էր, որն իրականում վերջնական հստակություն չտվեց Ռուսաստանի հետ իր հարաբերություններում։ Խոսում էին Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության մասին, բայց գործնականում Բաքուն դրսևորեց ՆԱՏՕ-ի Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու բացառիկ ձգտում, հատկապես Ղարաբաղում 44-օրյա հաջող պատերազմից հետո։

«Անցյալ երեքշաբթի ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը հիմնականում վերացրեց երկկողմ հարաբերությունների նման «կասեցումը», աշխարհաքաղաքական պրիզմայի ներքո դրանց անորոշությունը։ Մոսկվան Բաքվին հնարավորություն է տվել վավերագրել բարեկամությունը՝ միաժամանակ բացառելով իր համար ցանկացած անակնկալ հետպատերազմյան Անդրկովկասում՝ Ուկրաինայի ռազմական գործողության ժամանակ։ Իլհամ Ալիևն իր սովորական պրագմատիզմով օգտվեց այդ հնարավորությունից։ Այժմ նրա կարողությունները պահանջվում են թուրքական ուղղությամբ՝ Անկարայի ղեկավարության ուշադրությանը ներկայացնելու Ռուսաստանի համբերության սահմանները ստուգելու փորձերի ողջ վնասակարությունը»։

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա ռուս-ուկրաինական ճգնաժամում Սև ծովի նեղուցները փակելու տեսքով՝ թուրքերի համար հղի է վտանգավոր գործընթացի սկիզբով։ Հոդվածն ամփոփվում է հետևյալ եզրահանգմամբ. «Ինքը՝ Էրդողանը, այժմ գտնվում է ծայրահեղ խոցելի վիճակում՝ և՛ հաշվի առնելով երկրի ծանր տնտեսական իրավիճակը, և՛ 2023 թվականին կայանալիք համընդհանուր ընտրությունների տեսանկյունից։ Դրանց ճանապարհին նա անշեղորեն կորցնում է իր վարկանիշը, դա են վկայում Թուրքիայում հասարակական կարծիքի բոլոր վերջին չափումները։ Ռուսաստանի հետ պատերազմն ակնհայտորեն չի տեղավորվում իշխանության մեջ վերարտադրվելու նրա ծրագրերի մեջ»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4246 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am