«Երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնելու կարիք և իրավունք ունենք»

ԼՂՀ վարչապետի խոսնակ, քաղաքագետ Արտակ Բեգլարյանը Hetq.am-ին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղի խնդրի ռազմա-քաղաքական ներկայիս իրավիճակւ ու հնարավոր զարգացումների մասին: Նա մասնավորապես ասել է. «Այս իրավիճակում մեր գլխավոր գործիքը հայկական բանակի արդյունավետության անընդհատ բարելավումն է ու դրա անվարան կիրառումը ադրբեջանական զինված ուժերի գործողությունները զսպելու և կանխարգելելու գործում: Ռացիոնալ ակտորի տրամաբանությամբ բացատրելիս մենք պետք է կտրուկ և հստակ կերպով բարձրացնենք ռազմական գործողությունների գինը Ալիևի ռեժիմի համար, որը կստիպի դրան ձեռք քաշել քաղաքակիրթ բանակցություններին ռազմական այլընտրանքներ փնտրելուց: Այսինքն՝ նրանց յուրաքանչյուր ոտնձգություն պետք է ստանա համարժեք (երբեմն անհամաչափ) պատասխան՝ ցավոտ և դիպուկ հարվածների միջոցով: Ավելին՝ կարծում եմ, որ մենք ոչ միայն անհամաչափ ուժ պետք է կիրառենք ադրբեջանական նախահարձակ ագրեսիվությունը ճնշելու համար, այլ նաև երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնելու կարիք և իրավունք ունենք:Ի ուրախություն մեզ՝ հայկական կողմն արդեն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ: Բացի դրանից՝ առաջնագծի ամրացումը և դիտարկման բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներով զինումը ևս մեզ հնարավորություն են տվել թե՛ բարձրացնելու սահմանների պաշտպանունակությունը և թե՛ ինքնուրույնաբար գրանցելու և ներկայացնելու խախտումների մանրամասները, որոնք անառարկելիորեն վստահելի աղբյուր կարող են դառնալ նաև միջազգային հանրության համար: Ադրբեջանը, բնականաբար, խուսափում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների կատարումից, քանի որ դրանք առաջնահերթորեն ենթադրում են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդնում, որը կտրուկ կերպով սահմանափակելու է առաջնագծի լարվածության միջոցով ճնշում գործադրելու նրա հնարավորությունները: Իսկ ահա առանց այդ մեխանիզմի՝ բանակցություններում այլ առաջընթացի ապահովում անհնար է պատկերացնել: Հետևաբար, պաշտոնական Բաքվի վարքի պատճառով բանակցային իրավիճակը փակուղային է, և զսպման միջոցներն ավելի արդյունավետորեն գործում են ռազմական բնագավառում:Մի խոսքով, Ադրբեջանի կողմից սկսված ուժային մրցապայքարում պարտվելու իրավունք չունենք, եթե ցանկանում ենք երկարատև խաղաղություն ապահովել, ինչն անհրաժեշտ է մեր հայրենիքի կայուն զարգացման համար»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am