Ռուսական բանակը շրջափակել է Խերսոն ու Բերդյանսկ քաղաքները, 471 զինվորական զենքը վայր է դրել
Ռուսաստանի զինված ուժերը շրջափակել են Ուկրաինայի Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, 302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայողներ վայր են դրել զենքն ու հանձնվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը:
«Բոլոր հանձնված ուկրաինացի զինվորականներն ազատ կարձակվեն փաստաթղթերը ստուգելուց հետո», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
