Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե կեսը վերջին երեսուն տարում: Ի հակադրություն Իսրայելի

Այս անողոք «դատավճիռը» կայացրել է իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունում հրապարակած հոդվածաշարում, որոնցում նա կիսում է իր տպավորություններն ու խոհերը Հայաստան ու Ղարաբաղ կատարած ուղեւորության, հայ հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների շուրջ: Ի դեպ, Էսկինը շատ հաճախ է հանդես գալիս ռուսաստանյան ԶԼՄ-ներում, պարբերաբար հյուրընկալվում է իր ցեղակից Վլադիմիր Սոլովյովի հեռուստաբանավեճերում: «Հայաստանը Իսրայելի՞ ճանապարհով, թե՞ ի հակառակն», «Իսրայելի փորձը Հայաստանի համար եւ հայերի վիրավորվածությունները»` այսպիսին են հոդվածների վերնագրերը: Առաջինի մուտքը լրացված է Սերժ Սարգսյանի դիմանկարով` մութ մի սիմվոլի ֆոնի վրա: Երկրորդում Իսրայելի հարատեւման խորհրդանշանն է` Դավթի աստղը: Սուր հարցեր են առաջադրվել հրեա գործչին հայ-հրեական առնչությունների կապակցությամբ՝ հրեաների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, զենքի վաճառքը Ադրբեջանին եւ այլն: Սակայն, Էսկինի խոստովանությամբ, հայ եւ հրեա՝ հասարակայնորեն նկատելի կամ լիազոր դեմքերի ցանկացած հանդիպում սկսվում է միշտ նույն հարցով՝ այդ ինչո՞ւ դուք, որ տուժել եք Հոլոքոստից, չեք ճանաչում հայերի ցեղասպանությունը: Հրեական կողմից ի պատասխան հնչում է նույն հերթապահ բացատրությունը անհրաժեշտություն է մերձավորարեւելյան պարանը հյուսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եվ հետո, եթե Իսրայելի կառավարությունը չի միացել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքին, ապա այդ ողբերգական իրադարձությունը ճանաչում են շատ հրեաներ: Էսկինը հնարավորինս ժխտում է այն փաստը, որ դավանափոխ հրեաներն (դյոնմե) են կազմակերպել հայերի ցեղասպանությունը, որ, ընդհակառակը, հրեա դիվանագետներ Անդրեյ Մանդելշտամը, Հենրի Մորգենթաուն, գրող Ֆրանց Վերֆելը, իրավաբան Ռաֆայել Լեմկինը առաջինն են աշխարհին իրազեկել հայերի դեմ իրականացված ոճրագործության մասին: Առհասարակ հրեաները չափից դուրս բարդ ժողովուրդ են այս կամ այն փաստի կամ իրադարձության վերաբերյալ նրա ներկայացուցիչների կարծիքներն ու մոտեցումներն ընդունելու համար: Ուստի կանգ առնենք Էսկինի մի դիտարկման վրա, որն առավել քան այժմեական է Հայաստանի համար: «Շատ հայերի համար Իսրայելը դարձել է ազգային վերածննդի ու ժողովրդիՙ հայրենի երկրամաս վերադառնալու խորհրդանշան: Մինչդեռ Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե կեսը վերջին երեսուն տարում: Ի հակադրություն Իսրայելի, որն իր սեփական տարածքում հրեական «մարդաշատությունը» ավելացրել է 12 անգամ 70 տարում: Կովկասում զգացումները առաջնային են բանական վերլուծության ու իրական փաստերի համեմատ», խորհում է Էսկինը: Հրեա փորձագետը նշում է, որ եղեռնի թեման անընդհատ շոշափվել է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ղարաբաղում: Միեւնույն ժամանակ նա բավականությամբ է արձանագրում, որ իր զրուցակիցները համաձայնել են նաեւ իր որոշ հետեւություններին, որոնք ընդհանրական հնչել են հետեւյալ կերպ՝ ժամանակը չէ՞ գլխավորապես զբաղվելու պետության կառուցման հրատապ խնդիրներով հարյուր տարվա հեռավորության իրադարձությունը նորեն ու նորեն հիշեցնելու փոխարեն: Մոսկվա Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am