Խորհրդարանից դուրս ընդդիմության ամենաիսկական վակուում է, ընդդիմադիր աչքակապություն

Ազգային ժողովի վերջին մի քանի նիստերն ակամա կարծես մաքուր ջրեր էին դուրս բերում իրենց ընդդիմադիր անվանողներին, ուրվագծում են առաջիկա մի քանի տարին. խորհրդարանից դուրս ընդդիմության ամենաիսկական վակուում է, ընդդիմադիր աչքակապություն, իսկ խորհրդարանի քննարկումներից տպավորությունն այնպիսին է, թե իշխանական էլիտայի ամենաբարձրում գտնվող երեք-չորս հոգին խորհրդարանում իրար դեմ են կռվում` սեփական ընդդիմություններով իրար պոզ ցույց տալով, կամ միմյանց ուժերը չափելու ստուգողական միջոցառում են ցուցադրում: Պե՞տք է` գլխավոր դատախազին կարելի է մի թեթեւ քաշքշել, նախորդ գլխավոր դատախազի հայացքի ներքո, կամ` մարդու իրավունքների պաշտպանի ներկայանալի կերպար կառուցել ու այդպես մաքրել մի քանի կեղտ, որ պաշտոնյաներն իրենց ապաշնորհ աշխատանքով են գոյացրել, բայց հո այդպես Եվրոպայի աչքին «պուպուշ» կերեւանք: Եվ այդպես շարունակ: Եվ անգամ այդ բոլորը լայնորեն լրատվամիջոցներ տեղափոխելով ու զարմանազան վերլուծություններով ամենապրիմիտիվ քարոզչություն իրականացնելով` ԶԼՄ-ներով էլ հանրությանը շեղել բուն պրոբլեմներից, Հայաստանի ամենահրատապ հարցերից, որոնք ամենեւին չեն վերաբերում նրան, թե ով կլինի վարչապետը 2018 թվին, այլ նրան, թե վերջապես ե՞րբ կսկսեն երկրի զարգացման արմատական միջոցառումներ իրականացնել` էժանագին կոսմետիկա կիրառելու կամ թոզփչոցի անելու փոխարեն: Մինչդեռ ընդդիմությունը խորհրդարանում տղայական «ռազբորկաների» մեջ է, դրսում հնուց դեռ մնացած կենտ ընդդիմադիրները մեկ առ մեկ վնասազերծվում են` կա՛մ տնտեսական շոշափուկներով անշարժացվելով, կա՛մ զանազան փոքր պաշտոնների նշանակելով, կա՛մ էլ պարզապես ոչնչացնելով` ազատվում նրանց սեւեռուն հայացքից: Բա այս տեսակ ընդդիմությունը ո՞նց պետք է հաշիվ պահանջի իշխանությունից` ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ, կամ այնպես շնչի իշխանության թիկունքին, որ վերջինս սարսռա` ամեն նոր որոշումը կայացնելիս: Ինչ ստացվեց` ընդդիմությունը երկար ժամանակով մեռա՞վ: Քանի որ Հայաստանում ոչ ոք այլեւս առանց ֆինանսի որեւէ գաղափարի չի հավատում եւ որեւէ անփող ձեռնարկի չի մասնակցի, փող ունեցողներն էլ նման ձեռնարկ մտքով անցկացնելիս մի քանի անգամ պիտի մտածեն, քանի որ հենց հաջորդ օրը նրանք կզրկվեն բիզնես անելու հնարավորությունից, իսկ ժողովուրդն էլ այլեւս այնքան խորն է ընկղմվել հարմարվողականության ու մի հինգ հազարանոց տեսնելով միայն մի կերպ իրար գալու նոր սովորույթների մեջ, այնպես է թաղվել իր սոցիալական խնդիրներում, որ դեռ երկար թացը չորից չի տարբերելու: Այնպես որ` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն ասածը, թե իշխանությունն իր թիկունքին չի զգում ընդդիմության շունչը, իհարկե ճիշտ է: Բայց դրա մեղավորը հենց իշխանությունն է: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am