Շիրխանյանի պաշտպանը վիճեց դատավորի հետ և հեռացավ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, լարված մթնոլորտում շարունակվեց, ապա երկու ժամով ընդմիջվեց 2015 թվականին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Նիստի ժամանակ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքեց, որ դատավորը նիստի մասնակիցների անունները տալիս ընդհանրապես չի հիշատակում Վահան Շիրխանյանի անունը, չի զեկուցում նրա մասին ու դատական նիստի ձայնագրությունից կթվա, թե նա ներկա է, մինչդեռ Շիրխանյանին չեն բերել: Հիշեցնենք, որ դատավոր Բեկթաշյանը 3 ժամով հեռացրել էր Շիրխանյանին դատական նիստերի դահլիճից: Ըստ Ալումյանի, դատարանը կոպտորեն խախտում է ժամերի հաշվարկը, ճիշտ չեն հաշվում, թե որ պահից է սկսվում հաշվարկը: Իմ պաշտպանյալն ասելիք ունի այս դատավարությունում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ։ Մասնավորապես դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ  Դուք հարցնում եք իմ կարծիքը, մինչդեռ ես այս հարցի վերաբերյալ պետք է իմանամ իմ պաշտպանյալի կարծիքը։ Ես գտնում եմ, որ այս դատավարությունն առանց պարոն Շիրխանանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները»,- նկատեց Հայկ Ալումյանը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է դատական երեք ժամին, որի լրանալուց հետո Վահան Շիրխանյանը կներկայացվի նիստերի դահլիճ։ Հայկ Ալումյանը նշեց, որ առանց Վահան Շիրխանյանի այս դատավարությունը չի կարող տեղի ունենալ։ Դատավորն ասաց, որ անընդհատ ձգձգելու միտում կա, Հայկ Ալումյանն էլ հակադարձեց, որ այն համոզմանն է, որ դատարանն է ձգձգում դատավարությունը։ Դատարանը 6 ամիս ձգեց՝ նրա համար, որ Շիրխանյանին կարող էիք դատարան բերել, այդ հարցը լուծել, հիմա էլ դատարանը շատ լավ գիտի, որ եթե Շիրխանյանը այստեղ չէ, ես չեմ կարող այստեղ գտնվել: Շատ լավ գիտի ու ամեն ինչ անում է, որ ձգձգի: Դատարանը գիտի, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Դատարանը դա մեկնաբանեց՝ իբրեւ թե անհարգալից վերաբերմունք, ստեղծեց այս վիճակը, այնինչ այն փաստաթուղթը՝ էպիկրիզը, որ դատարանի տրամադրության տակ էր գտնվում, պարզ երեւում է այդ էպիկիզից, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում կանգնել ոտքի վրա: Ու դուք դրա համար նրան հանեցիք դատական նիստերի դահլիճից, նիստը այդ օրը ձախողեցիք, հիմա էլ ուզում եք տպավորություն ստեղծել, թե դատական նիստը մեր պատճառով ձախողվում է»: Դատավորն էլ հորդորեց պաշտպանին չվիրավորել դատարանին, ապա ասաց, որ կա փորձագետի եզրակացություն, որտեղ նշված չէ, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում կանգնել։ Հայկ Ալումյանը պահանջեց, որ Շիրխանյանը լինի նիստերի դահլիճում, դատավորը կրկին նշեց, որ 3 ժամի լրանալուց հետո նա կներակայցվի. «Այսինքն, նա կարծիք արտահայտելու իրավո՞ւնք էլ չունի դրանից հետո, քանի որ ես իր շահերն եմ այստեղ ներկայացնում, առանց իր հետ համաձայնեցնելու ես ոչինչ անել չեմ կարող»: Դատավորի խոսքերով՝ Շիրխանյանը հեռացված է օրինական կարգով: Ալումյանն էլ հակադարձեց՝ «Օրինական է, թե օրինական չի՝ ես ուրիշ կարծիքի եմ: Ես գտնում եմ, որ առանց նրա չի կարող այս դատավարությունը լինել»: Ապա Հայկ Ալումյանը կրկին պնդեց, որ 3 ժամը վաղուց է լրացել, սակայն տեսնելով, որ դատավորը շարունակում է նիստն առանց Շիրխանյանի հավքեց իրերն ու ասաց, որ լքում է նիստերի դահլիճը: «Ձեր իրավունքն է»,- դիմելով Ալումյանին ասաց, Արմեն Բեկթաշյանը: Ալումյանն էլ շնորհակալություն հայտնեց իր իրավունքների մասին տեղյակ պահելու համար եւ լքեց դահլիճը: Ալումյանն էլ պատասխանեց՝ բա դուք ասացիք՝ իմ իրավունքն է, շնորհակալություն, որ թողնում եք իմ իրավունքից օգտվել եւ հեռացավ:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am