Երեք անուն է շրջանառվում

Հրապարակը գրում է.Նոր Սահմանադրությամբ, 2018-ի ապրիլից Հայաս­տանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում ե, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարու­թյան գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետու­թյան ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարցը: Ըստ լուրերի՝ հետեւյալ կոնֆիգուրացիան է լինելու, մի փոխվարչապետը կլինի վարչա­պետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ ֆինանսների նախկին նախա­րար Գագիկ Խաչատրյանը, որը վեր­ջին ամիսներին կրկին ակտիվացել է, նախագահականի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն Էլ ստանձնել են նրա «փիառը», որդու՝ Արցախի սահմաններին կատարած ներդրումային ծրագրերն են լուսա­բանվում եւ այլն: Քննարկվում է նաեւ Հովիկ Աբրահամյանին Երրորդ փոխվարչապետ նշանակելու հարցը: Արգամիչի եւ Սերժ Սարգսյանի հա­րաբերությունները վերջերս բավակա­նին լավացել են, նրանք հաճախակի են հանդիպում, եւ մերձ շրջանակներն էլ ասում են, որ «վտակները մայր գե­տերին միանալու» տենդենց ունեն: Թեպետ, մեր տեղեկություններով, դաշնակցականներն ամեն ինչ անում են, որպեսզի փոխվարչապետներից մեկը լինի ՀՅԴ-ից՝ հաշվի առնելով կոալիցիոն կառավարումը: Եվ, որ­պեսզի այս անցումը եւ Կարեն Կարա­պետյանի փոխվարչապետ նշանակ­վելն անցավ լինեն, որոշվել է հնա- րավորինս պահպանել վերջիններիս կարգավիճակն ու անգամ առանձնա­սենյակները: Ի դեպ, մամուլում լուրեր հայտնվեցին, որ մի փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնելու է Գագիկ Ծառուկյանը, սակայն «Ծառուկյան դաշինքից» հերքեցին այս լուրերը՝ ասելով, որ բացառված է: Սահմանադրական փոփոխու­թյուններն իրականացնելիս իշխանու­թյունը, իբրեւ դրական նորամուծու­թյուն, մատնանշում էր փոխվարչա­պետների ինստիտուտի ուժեղացումն ու մեկից ավելի փոխվարչապետ ունե­նալու առավելությունը: Փոխվարչա­պետներից մեկը, վարչապետի սահ­մանած կարգով, փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ: Ինչպես տեսնում ենք՝ որեւէ արտառոց կամ նոր առաքելու­թյուն փոխվարչապետների համար սահմանադրական այս փոփոխու­թյուններով նախատեսված չէ: Միակ նորությունը սոսկ փոխվարչապետ­ների քանակն է, որը ներմուծվել է հակակշիռների մեխանիզմի սիրա­հար Սերժ Սարգսյանի կողմից: Այս մոդելի ընտրությամբ թերեւս նա իրեն ապահովագրել է իշխանությունում որեւէ թեւի ուժեղացումից, ըստ այդւք փոխվարչապետների երեք հաստիք­ները բաժին կհասնեն մարդկանց, որոնք միմյանց հետ մշտնջենական պայքարի մեջ են, եւ միավորվելու հավանականությունը փոքր է: Հովիկ Աբրահամյանով կարելի է գսպել Կա­րեն Կարապետյանին, Գագիկ Խա­չատրյանով՝ Հովիկ Աբրահամյանին եւ այլն: Բացի այդ, փոխվարչապետ­ների առատությունը պարարտ հող կստեղծի, որպեսզի վարչապետը հեշ­տությամբ իր վրայից գցի պատաս­խանատվությունը’ հղում անելով այն պարագայի վրա, որ տվյալ ոլորտում համակարգումը հանձնարարված է եղել փոխվարչապետին, ուստի նա է պատասխանատու գործերի վիճա­կի համար: «Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտ­ների համակարգումը: Փոխվարչա­պետներից մեկը, վարչապետի սահ­մանած կարգով, փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ»,- առանց կոնկրետության, Սահմանադրությունը սահմանում է փոխվարչապետների գործառույթ­ները: Թեպետ բանավոր զրույցներում իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ երեք փոխվարչապետ­ները տարբեր գործառույթներ են իրականացնելու, մեկը’ տնտեսական քաղաքականության, մյուսը’ հար- կային-մաքսային վարչարարության, երրորդն էլ’ տարածքային կառավար­ման: Չնայած ավելի վաղ խոսվում էր նաեւ, որ արտաքին հարաբերություն­ների համակարգումը եւս փոխվարչա­պետներից մեկին է տրվելու: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am