Դաշնակցի ու նրա դաշնակցի «ճիրաններում». Դոնեցկ-Լուգանսկից մինչև Կարս-Արդահանի «ազատագրում»

Եվ այսպես, Ռուսաստանի կողմից՝ Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունների ճանաչումից հետո Պուտինն ու Ալիևը, երեկ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին: Այսօր ավելի ընդգրկուն պատկեր ունենք, թե ինչ հռչակագիր են ստորագրել Պուտինն ու Ալիևը:

Ավելին՝ Ռուս-ադրբեջանական հռչակագրով երկու երկրները «վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»:

Ռուսաստանը և Ադրբեջանը նաև պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ անվտանգության և կայունության ապահովման նպատակով: «Անվտանգության ապահովման, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել փոխադարձ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի վրա և հաշվի առնելով գործող միջազգային իրավունքը», ասվում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում։

«Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից՝ այդ թվում երրորդ պետությունների միջոցով իրականացվող»,- նաև ասվում է փաստաթղթում, որը Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ստորագրել են այսօր։ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ այս փաստաթղթի ստորագրմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ կդրվի։ Ալիևն իր հերթին ասել է, որ հռչակագիրը դրական նշանակություն կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ փաստաթուղթը բաղկացած է ավելի քան քառասուն կետից և ընդգրկում է երկկողմ համագործակցության կարևորագույն ոլորտները։

Այնուհետև Պուտինն ու Ալիևը հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների նորմալացմանը: Ռուսաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ջանքերին, որոնք հիմք են հանդիսանում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման համար, ասված է Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրում։

Պուտինի հետ համատեղ ասուլիսում Ալիևն ասել է, թե Ադրբեջանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր գործընկերը Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։ Նրա խոսքով, դրա հնարավորությունները կան՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքները սկսելու պատրաստակամության մասին, որը նաև կընդգրկի սահմանները որոշելու հարցերը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն Երևանից ակնկալում է, որ հայկական կողմը ամբողջությամբ կատարի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը Ղարաբաղից հայկական բոլոր ուժերը դուրս հանելու, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ, և ընդգծել, թե դա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։

Ալիևի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը միջազգային երկու ձևաչափում համագործակցում է Հայաստանի հետ, ինչը վկայում է ադրբեջանական կողմի դրական մտադրությունների մասին։ Որպես այդ երկու ձևաչափեր նա նշել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը և տարածաշրջանային համագործակցության համար ստեղծված «3+3» ձևաչափը։ Ալիևը խոսել է նաև իրենց վերահսկողությանը անցած տարածքների վերականգնողական աշխատանքներում ռուսների մասնակցության մասին՝ ասելով, թե ռուսական 14 ընկերություններից հայտեր են ստացել, որոնք ցանկանում են այդ տարածքներում գործունեություն ծավալել։

Պուտինը կարևոր է համարել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսելը՝ ասելով, թե Ռուսաստանն իր կողմից շատ բան է արել և կշարունակի անել նշված նպատակներին ու խնդիրների լուծմանը հասնելու համար։ «Իհարկե մենք կշարունակենք հնարավոր աջակցություն ցուցաբերել ցանկացած վեճերի լուծմանը, այդ թվում՝ սահմանների կարգավորմանը, օգնելու լուծել առկա սուր խնդիրները», նշել է ՌԴ նախագահը։ Նա ասել է, որ Ալիևի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը, նշելով, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Կարևոր ենք համարում, որ տարածաշրջանում կյանքն աստիճանաբար հունի մեջ է ընկնում, արդեն ավելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները, գործնականում լուծվում են տնտեսական ենթակառույցները վերականգնելու, պատմական, կրոնական և մշակութային օբյեկտների պահպանության հարցերը», - ասել է Ռուսաստանի նախագահը, նաև նշելով, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ռուսական խաղաղապահ զորախմբի և ընդհանրապես Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացման գործում։

Բանակցությունների արդյունքների մասին Պուտինն ասել է, թե պայմանավորվել են հետագայում ևս աջակցել տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի շուտափույթ ապաշրջափակմանը։ Նա ընդգծել է, որ դրանում շահագրգռված են գործընթացի բոլոր մասնակիցները, ինչպես նաև հարևանները։ Նրա խոսքով՝ Ալիևի հետ հանդիպումը հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ ապահովելու կայունություն և անվտանգություն Կովկասյան և Կասպյան տարածաշրջաններում, ինչպես նաև զարգացնելու ինտեգրացիոն գործընթացներն ամբողջ եվրասիական տարածքում։

Ալիևն, այսպես՝ Պուտինի կողքը նստած, առիթը բաց չի թողել՝ Հայաստանին պահանջներ ներկայացնել: Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրս բերում, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների բացում:

Ալիևն իր այցը Մոսկվա, համարել է, որ այն կմնա Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների պատմության մեջ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը: «Տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցերը լավ նախադրյալներ են ստեղծում ոչ միայն տարածաշրջանում վստահության, խաղաղության և անվտանգության ամրապնդման տեսանկյունից, այլև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխադարձ տնտեսական գործընկերության համար»,- ասել է նա: Խոսելով Մոսկվայում ստորագրված հռչակագրի մասին՝ Ալիևն այն անվանել է առանձնահատուկ փաստաթուղթ երկկողմ իրավապայմանագրային բազայում: «Վստահ եմ, որ այն կծառայի մեր երկրների միջև բարեկամական, բարիդրացիական և արդեն այսօրվանից՝ միութենական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է նա:

Մինչ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարականից հասան դաշնակցայինի, Հայաստանի հասարակության մոտ սին երազներ են... Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունների ճանաչումը՝ մեծ «հորիզոններ» է բաց որոշ համացանցային «փորձագետների», ինչպես նաև անտեղի վախեր՝ թուրք հասարակության մոտ:

Օրինակ՝ ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ մի շարք օգտատերեր իրենց գրառումներում տեսակետ են հայտնել այն մասին, որ մի օր էլ Մոսկվան կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Կարսի ու Արդահանի նահանգները: Նման մտավախության պատճառն այն է, որ «1877-1878թթ. Օսմանյան կայսրություն-Ռուսաստան պատերազմի հետևանքով էին հիշյալ շրջանները փոխանցվել ռուսական կայսրությանը»:

Կայքը հիշեցրել է նաև, որ 2-րդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը նույնպես հավակնություններ էր ներկայացրել այդ տարածքների նկատմամբ, ապա առանձնացրել օգտատերերից մի քանիսի հրապարակումները, որոնց կարծիքով «Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Արդահանը»: Գրառումները ներկայացրել է ermenihaber-ը:

«Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու»: «Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինը վաղը չի կարող Կարսի ու Արդահանի, ինչպես նաև նեղուցների մասին ասել այն, ինչ այսօր ասում է Ուկրաինայի մասին: Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի»: «Իրականում Դոնբասը ռուսական հող է, բոլշևիկներն այն տվեցին Ուկրաինային: Այս տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանն էլ պահանջել»: «Այս գործի վերջը լավ չի լինի: Չզարմանաք, եթե 20 կամ 50 տարի հետո ռուսները, Կարս-Արդահան ասելով, դուրս գան մեր դեմ»:

Մետաքսյա Շալուն

դիտվել է 3203 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am