Այս անգամ դիրքեր չեն այցելել

Հրապարակ օրաթերթը գրում է.Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանից Արցախ մեկնած ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահի, ԱԺ նախագահի եւ ՊԲ հրամանատարի, ինչպես նաեւ գործընկերների հետ։ Հատկապես նշանավորվել է Լեւոն Մնացականյանի հետ հանդիպումը, որը տեղեկացրել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակը շարունակում է սահմանի տեխնիկական վերազինման գործընթացը։ Այս պահի դրությամբ էլ տեխնիկապես լիարժեք վերազինում են անցել երկրորդ եւ երրորդ պաշտպանական կորպուսները, գործընթացը շարունակվում է։ Ուշագրավ է, որ այս անգամ պատգամավորները չեն այցելել սահման, ինչն ավանդույթ է դարձել վերջին տարիներին։ Արա Բաբլոյանի այցից հետո Արցախի սահմանակետերից մեկի խոցումը եւ զոհերը դաս են եղել։ Արցախի իշխանությունները որոշել են սահմանափակել պաշտոնական էսկորտների այցերը դիրքեր։ Ի դեպ, «Ելք»-ից ներկայացուցիչ չի եղել պատվիրակության կազմում։ Խմբակցությունից պարզաբանեցին, որ նախապես նամակ է ստացվել Վահրամ Բաղդասարյանի անունից, որ պատրաստվում են մեկնել Արցախ՝ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ, ուստի «Ելքը» մերժել է։ Սակայն ավելի ուշ տեղեկացել են, որ այցը կազմակերպել է ԱԺ նախագահությունը, այլ ոչ թե ՀՀԿ-ն։ «Ելք»-ը, հիշեցնենք, ԱԺ-ում որեւէ հանձնաժողով չի ղեկավարում։ Արցախ մեկնած պատվիրակության կազմում են եղել Կարեն Ավագյանը եւ Աղվան Վարդանյանը, առաջինը կրթության, գիտության հանձնաժողովի փոխնախագահն է, երկրորդը՝ ՀՅԴ ֆրակցիայի քարտուղարը, առողջապահության եւ սոցհարցերի հանձնաժողովի փոխնախագահը, ինչպես նաեւ տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, քանի որ նախագահ Վարդեւան Գրիգորյանը երկրում չէ։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am