Սա այս իշխանության ձեռագիրն է, տպավորություն է, որ անհամաչափ ուժ կիրառելով փորձում են Ալիեւին ու Էրդողանին դուր գալ՝ երիտասարդների, անչափահաս պատանիների, աղջիկների հետ նման վարվելն ու բերման ենթարկելը հերթական ապօրինությունն է։ Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Եվրանեսթ»-ի նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ դաշնակցական երիտասարդների, նաեւ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության՝ բողոքի ակցիան լուսաբանած լրագրողի բերման ենթարկմանը։
«Շատ հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում խոսվում էր ժողովրդավարության եւ ազատ խոսքի մասին, եւ սա եւս մեկ ապացույց, որ դա վաղուց չկա։ Շատ բնական է, որ երիտասարդներն իրենց բողոքն արտահայտել են՝ արժանապատվություն եւ ինքնասիրություն ունեցող ցանկացած հայ մարդ չի կարող հանգիստ լինել, կոմֆորտ զոնայում լինել, երբ ադրբեջանցի պատգամավորները Հայատանում են։ Երբ Ադրբեջանում դեռ ռազմագերիներ ունենք, անհետ կորածներ ունենք, վերջապես՝ այդքան զոհեր, եւ չենք անտարբեր լինել, երբ թշնամի երկրի պատգամավորները գան մեր երկիր, հայտարարեն, որ Արցախի հարցը փակված է, ռեստորաններով շրջեն, քաղաքում ման գան, եւ մենք անտարբեր հետեւենք։ Երիտասարդների ակցիան շատ բնական է եղել, ընդ որում՝ ընդամենը ակցիա՝ մեր խոսքն արտահայտելու միջոց, իսկ ոստիկանների կողմից նման ուժի կիրառումն անընդունելի է»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ՝ այս պահին ոչ թե ընդվզելը, այլ չբողոքելն ու ձայն չհանելն է աննորմալություն, Երեւանն, ասում է, բողոքի զանգվածային ակցիաներով հեղեղված լիներ այսօր՝ ընդդեմ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այստեղ գտնվելուն։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը