Ժողվարչապետ փաշինյան նիկոլը Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնման հարցում բացարձակ կոնսոնանսի մեջ է Ալիև էֆենդու հետ

Սլոբոդան Միլոշևիչին թվում էր, թե իր թշնամիները խորվատներն են, բոսնիացիներն ու ալբանացիները, և իր հարազատ գրանտակերների հետ խաղեր էր տալիս, կոմպլեմենտարիզմով էր զբաղվում ու «և-և» անում։ Ասում էր, թե Արևմուտքի հետ պարտավոր ենք սիլի-բիլի անել, քանզի չլուծված հարցեր ունենք (ի դեպ, նույնը մերոնք էին ասում, Ղարաբաղի չլուծված հարցով էին հիմնավորում եվրաինտեգրվելը, եվրաասոցիացվելն և այլ խայտառակ քայլերը միջազգային ասպարեզում)։ Այդ ամենը հասավ իր տրամաբանական ավարտին․ 2000-ի ընտրություններից հետո գրանտակեր Վոիսլավ Կոշտունիցան իրեն նախագահ հռչակեց, ինչպես Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսում, Արևմուտքը ճանաչեց։ Մի քանի ամիս անց Միլոշևիչին մեշոկով բարձեցին բրիտանական ինքնաթիռ և տարան Հաագա, հետո մասնատեցին Հարավսլավիան՝ անջատելով Չեռնոգորիան, որը նույնպես սերբական երկիր էր (Չեռնոգորիան զուտ տոպոնիմ է, ինչպես մեր Շիրակը, Սյունիքը և այլն), հետո անցան բուն Սերբիային՝ պոկելով Կոսովոն։ Դե, Միլոշևիչն էլ բանտում մեռավ, հետո էլ հայտարարեցին, թե հարիֆը մեղք չուներ։
Միլոշևիչի և նրա երկրի ողբերգական ճակատագիրը խրատ չեղավ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներին, նրանք էլ չհասկացան, որ իրենց թշնամին ամենևին թուրքն ու ադրբեջանցին չեն՝ նրանց թշնամին ամերիկյան լափը լափած հայ գրանտակերն է։ Եվ այսօր շնորհիվ այդ գրանտակերի չունենք Արցախ (Սյունիք էլ չէինք ունենա, եթե չլինեին ռուսները), ինչպես սերբերը չունեն Կոսովո ու Հարավսլավիա ընդհանրապես, իսկ Քոչարյանին ու Սարգսյանին Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել և հետախուզում հայտարարել։
Այն, որ Արևմուտքը ուշ թե շուտ նրանց կփորձի կանգնեցնել Հաագայի դատարանի առջև, ես գրել եմ դեռ 2006-ին Մոսկվայում, Վիտալի Տրետյակովի «Политический класс» ամսագրում։ Եվ ահա այսօր կա պաշտոնական մեղադրանք, հայտարարված է հետախուզում։
Ինչո՞ւ հենց հիմա անգլոսաքսերը որոշեցին նախաձեռնել այս պրոցեսը։ Մի քանի պատճառ թվարկեմ։ Նախ, թուլանում են նրանց ռեժիմի դիրքերն ու հիմքերը, իսկ երկրորդ շարասյուն, որի դերը Վրաստանում կատարեց Բիձինա Իվանիշվիլին, նրանք չունեն Հայաստանում՝ երկրորդն այստեղ Քոչարյանն է։ Հետևաբար, պետք է լուրջ օպերացիա մշակել Քոչարյանին ու Սարգսյանին Հաագա տեղափոխելու ուղղությամբ․ Արևմուտքն ինչպես միշտ մեխահոգություն ու արդարություն կդրսևորի, թույլ չի տա, որ ՀՀ նախկին նախագահնեը հայտնվեն ադրբեջանական բանտում և մեծահոգաբար կհամաձայնեն նրանց մի կերպ հյուրընկալել Հաագայում։ Երկրորդ, անգլոսաքսերին պետք է ուժեղացնել ճնշումը Հայաստանի ու Ռուսաստանի վրա՝ ռուսական հակառակ ճնշմանը զուգահեռ։ Քանի որ դեռ ավարտված չէ 2020-ի փայլուն օպերացիան՝ Ղարաբաղի մի մասը ռուսների հսկողության տակ է, բացի այդ, ընդհանրապես լուծված չէ անգլոսաքսերին այդքան անհրաժեշտ Սյունիքի հարցը։
Թե ինչպես կընթանան զարգացումները՝ դժվար է ասել, եկեք կանխագուշակումներ չանենք։ Մի բան է հստակ․ ժողվարչապետ փաշինյան նիկոլը Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնման հարցում բացարձակ կոնսոնանսի մեջ է Ալիև էֆենդու հետ, և այս երկու հզոր անհատականություններն այսօր մեխանիզմներ են մշակում, թե ինչ ճանապարհներով հասնեն իրենց մուրազին։
Հետգրություն
Ի դեպ, այսօր հատկանշական բան տեղի ունեցավ․ գրանտակերների խմբակցությունը դեմ քվեարկեց Ալիև ու Էրդողան էֆենդիների Շուշիի դեկլարացիան՝ այդպիսով հերթական անգամ արձանագրելով, որ նրանք մի թիմից են նրանց հետ՝ ամերիկացիների գլխավորությամբ։

Այս մասին գրել է Արտյոմ Խաչատրյանը

դիտվել է 1307 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am