«Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին

Արդեն մի քանի տարի է, ինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Եղիցի լույս» մրցանակն է սահմանել «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած զգալի ավանդի և համամարդկային արժեքների տարածման համար։Հայտնում է Ազատությունը: Այս մրցանակն արդեն իսկ հանձնվել է այնպիսի կինոգործիչների, ինչպիսիք են Ալեքսանդր Սոկուրովը, Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսին, Ռոբեր Գետիկյանը, Ռոման Բալայանը: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց մեր լավագույն կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանին՝ կինոարվեստին մատուցած ծառայությունների համար: Մոտ երկու տասնամյակ՝ սկսած 1964 թվականից, Տիգրան Մանսուրյանը սքանչելի երաժշտություն է ստեղծել հայկական լավագույն ֆիլմերի համար: «Պետք է ասեմ, որ առաջին դեպքն է մեր պատմության մեջ, որ գեղարվեստական խորհուրդը միաձայն ընտրեց Տիգրան Մանսուրյանին: Մարդ, որը իր մեջ կրում է հոգևորը, իր մեջ կրում է լուսավորը և հանճարը», - ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը: Տիգրան Մանսուրյան արդեն ավելի քան երկու տասնամյակ երաժշտություն չի գրում հայ կինոյի համար: Այսօր Մաեստրոն, մինչև մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության սկիզբը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք առաջարկներ չի ստանում ֆիլմերի համար երաժշտության գրելու, պատասխանեց․ - «Եղել են հատուկենտ: Արել եմ նույնիսկ: Հոլիվուդում աշխատեցի մի առիթով, և դա իսկապես երջանկություն էր․․․ Վերջերս էլ մի ֆիլմ առաջարկություն եղավ, ես խորհուրդ տվեցի դիմել մի ընկերոջ, որը ապրում է Շվեյցարիայում․ խոսքը Դավիթ Հալաջյանի մասին է»: Այսօր իրեն տրված «Եղիցի լույս» մրցանակի մասին Մաեստրոն ասաց․ - «Ես հիմա չգիտեմ, թե սա տարիքի՞ վաստակ է, թե՞ աշխատանքի վաստակ է․․․ Էս ուշադրությունը, որ կա իմ անձի հանդեպ, իմ աշխատանքի հանդեպ, անշուշտ, շատ հուզիչ է: Բայց երբեմն մտածում եմ, որ երիտասարդ ժամանակ սրա մի մասը լիներ, ուրիշ կլիներ․․․ Բայց էսօր էլ վատ չէ»: Տիգրան Մանսուրյանին «Եղիցի լույս» մրցանակը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգիրն Երկրորդի անունից հանձնեց հոգևոր կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ, գերաշնորհ տեր Գևորգ արքեպիսկոպոս Սարոյանը: Հանդիսության ներկա էր և Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը․ - «Մի առիթով Մաեստրո Մանսուրյանը հարցազրույցներից մեկում ասել է՝ մենք այդպես էլ չկարողացանք մոտենալ և վերցնել Կոմիտասի նետած ձեռնոցը: Եվ շարունակել է՝ ես շատ անհանգիստ եմ, երանի եկող սերունդներն էլ նույնքան անհանգիստ լինեն: Եվ այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի Մաեստրո, ինչպես Դուք եք վերաբերվում հայ երաժշտությանը, ազգային երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ ուզում ենք փաստել, որ Դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես մեր ժողովրդի սիրուն, հարգարքին և խոնարհմանը»: «Ես խորապես զգացված եմ այս ուշադրության համար», - մրցանակը ստանալուց հետո ասաց Մանսուրյանը: - «Շատ խորհրդանշական եմ համարում այն, որ այս մրցանակը ես իմ ամենասիրված երաժշտության, ամենատարածված երաժշտության համար, որ իմ ֆիլմերում աշխատանքն է, և որի առաջին աշխատանքը ես արել եմ, երբ ուսանող էի, 1964-ին, և որը շարունակվեց մի քանի տասնամյակ, այդ երաժշտությունը այսօր ինքնուրույն կյանքով է ապրում, որը ինձ շատ ուրախություն է պարգևում: Ահա թե ինչու ինձ համար շատ կարևոր է, երբ այդ տարածված, սիրված երաժշտությունը կարևորվում է այստեղ՝ այդ բարձր խորհուրդ պարունակող տարածքի ներսում»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am