Քոչարյանի և Սարգսյանի հետապնդման հիմնական պատվիրատուն Թուրքիան է եղել. Ալիըև, Փաշինյանը, Սիլվան և սորոսականները նրանց գործիքները

Երբ առաջին անգամ 2018-ի ամռանը Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ «գործ» հարուցվեց, այն ժամանակ մենք նշեցինք, որ այդ գործի գլխավոր պատվիրատուն Նիկոլ Փաշինյանը չէ, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ սոսրոսականները: Արտաքուստ Մարտի 1-ի գործը տեղային նշանակություն ուներ, իսկ Փաշինյանն էլ, իբր, փորձում էր վրեժ խնդիր լինել, իր բնորոշմամբ, «տականք ղարաբաղցիներից»: Մինչդեռ, իրականում, այս գործի իրական պատվիրատուն գտնվում էր դրսում: Եվ իզուր չէր, երբ նույն թվականին Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան, նշեց այն ճանապարհային քարտեզը, թե ինչ քայլերի պիտի գնա Փաշինյանի իշխանությունը: Եվ ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն էր իրենց հետաքրքրում: Նրանց նպատակն էր քաղաքականապես չեզոքացնել Քոչարյանին, Սարգսյանին, ղարաբաղյան վերնախավին, զինվորականներին, որպեսզի հետագայում ղարաբաղյան ճակատի թուրքական բլիցկրիգը առանց դժվարությունների անցնի: Այս շղթայում կարևոր էր նաև հայ-ռուսակակն հարաբերությունների փչացումը, որպեսզի այդ բլիցկրիգի ընթացքում Մոսկվան չմիջամտեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետապնդումը, բանակցային գործընթացի կանխամտածված կազմաքանդումը անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանի և Արցախի դեմ պատերազմական գործողությունները լեգիտիմ հիմք ունենային: իսկ Փաշինյանի և նրա սորոսական շրջապատի առկայությունը Հայաստանի իշխանության համակարգում անչափ կարևոր էր, որպեսզի Ռուսաստանում գործող թուրք-ադրբեջանական լոբբիստական շրջանակները կարողանային «հիմնավորել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, թե ինչու «չէր կարելի աջակցել սորոսական Հայաստանին ընդդեմ հակաարևմտյան ալիևյան Ադրբեջանի»:

Այս քաղաքական շախմատային տախտակի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Փաշինյանը, Սիլվա Համբարձումյանը, Հայաստանի սորոսական շրջանակները կատարում էին ընդամենը գործիքի դեր:

Արտաքուստ Մարտի 1-ի գործը կապ չունի Սիլվայի գործի հետ, կամ Ադրբեջանի կողմից Քոչարյանին և Սարգսյանին հետախուզման մեջ հայտարարելը կապ չունեն վերը նշված գործերի հետ: Սակայն, իրականում, այս բոլոր գործերը, միջոցներ են, որոնք օգտագործում է Անկարան իր գլխավոր նպատակին հասնելու համար: Եթե չլինեն Քոչարյանն ու Սարգսյանը, ապա ոչ միայն հեշտ կլինի «մարսել» Արցախը, այլև հետագայում կհեշտանա Սյունիքի և ընդանրապես Հայաստանի վերցման խնդիրը:

1999-ին Անկարան վերացրեց Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, հույս ունենալով, որ այդ քայլով նա կկարողանա քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում և կկարողանա հեռացնել իշխանությունից այն շրջանակներին, ովքեր հաղթեցին 90-ականների պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմին: Սակայն այն ժամանակ, Անկարային դա չհաջողվեց: Ադրբեջանն էլ այդ ժամանակ շատ թույլ վիճակում էր գտնվում: Բացի այդ նույն Թուրքիայում առաջ էր եկել քեմալիստների և իսլամիստների հակասությունները, որն ավարտվեց այն ժամանակ քեմալիստների պարտությամբ: Սակայն նույնիսկ այդ ամենից հետո, 2000 թվականին Թուրքիայում ընդունվեց նոր գաղտնի ծրագիր Հայաստանի ոչնչացման վերաբերյալ:

Սակայն 23 տարի առաջ, Անկարային չհաջողվեց կազմաքանդել Հայաստանը ներսից, և արդյունքում նա կարողացավ այդ խնդրին հասնել 2018-ի ապրիլին:

Ապրիլյան իշխանափոխությունից հետո Անկարայի կողմից նպատակների կյանքի իրագործումը դարձավ, ինչպես ասում են, տեխնիկական խնդիր:

Սկզբից հայ հանրությունը բաժանվեց «սևերի» և «սպիտակների», հետո վարքաբեկվեց Հայաստանի զինվորական վերնախավը, հետո աղքատներին «քսի» տվեցին հարուստների վրա, հետո սկսվեցին դատավարությունները ղարաբաղյան պատերազմում հաղթանակած գործիչների վրա:

Ադրբեջանցիները սիրում են սիմվոլիկաներ: Այդ շարքից էին, օրինակ, 2020 թվականի մայիսի 8-ի Շուշիի ազատագրման օրը դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ: Նույն թվականի նոյեմբերի 8-ի պատերազմի ավարտի օրը, որը «զարմանալիորեն» համընկավ Ադրբեջանի դրոշի օրվա հետ: Եվ վերջապես, երբ Երևանում Նիկոլ Փաշինյանը ընդունում էր Ադրբեջանի պատվիրակությանը, նույն օրը Ադրբեջանում հայտարարվում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջազգային հետախուզման մասին:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան, այսօր Հայաստանը օկուպացված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ներսից, Գարեգին Նժդեհի բնորոշմամբ, «թրքաբոլշևիկյան» իշխանության միջոցով, որոնք սպասարկում են իրենց տերերի շահերը:

Սա ոչ միայն սպառնալիք է Հայաստանի համար, այլև իսկական խայտառակություն հայ ժողովուրդի համար, որին ցեղասպանեցին այն նույն շրջանակները հարյուր տարի առաջ, որոնց նախնիներն այսօր փորձում են նույնը իրականացնել, 21-ին բնորոշ, այսպես կոչված «հիբրիդային» եղանակներով: Այս ամենի հանդուրժումից հետո, հայերը այլևս բարոյական իրավունք չեն ունենա ծպտուն անգամ հանել իրենց իրավունքների մասին: Քանզի ժամանակակից աշխարհում ոչ ոք չի հարգի իր արժանապատվությունը կորցրած ժողովրդին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am