Հայաստանի հյուրանոցներից պակասել է կիսալյուքս համարների թիվը

«Փաստ» օրաթերթը գրում է. Երկու տարվա մեջ Հայաստանում հյուրանոցային տնտեսությունների թիվը ավելացել է 142–ով՝ 409–ից դառնալով 551, որից 302–ը տեղակայված են մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից: Ընդհանուր առմամբ նշված 551 հյուրանոցային տնտեսություններում 2016 թ. դրությամբ գործում է 8 հազար 523 հյուրանոցային օգտագործման համար, որից 3 հազար 906–ը Երեւանում: Հայաստանում հյուրանոցային սենյակների դասակարգման չորս տարբերակ կա՝ շքասենյակ, լյուքս, կիսալյուքս եւ սովորական: Եվ եթե նայենք վիճակագրությանը, ապա անցած երկու տարիների ընթացքում շքասենյակների թիվն ավելացել է ընդամենը 7–ով: Այս պահին դրանք 208–ն են, որից 89–ը գտնվում են մայրաքաղաքում: Լյուքս հաքմարների քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է նախորդին, այն կազմում է 842: Ի դեպ, սրանց թիվը դեռեւս 2014 թ. կազմում էր 689: Ավելացվել է նաեւ սովորական համարների թիվը. երկու տարվա ընթացքում ավելի քան 1600–ով: Բայց միաժամանակ նվազել է կիսալյուքս համարների թիվը: Եթե 2014 թ. ուեցել ենք 2 հազար 423 նմանատիպ համար, ապա արդեն 2016 թ.՝ 1764: Ընդ որում այս թիվը դեռ կարելի է դրական համարել, քանի որ 2015 թ. այն ավելի քիչ էր եւ կազմում էր 1524:

Սրանից մեկ հետեւություն կարելի է անել՝ տնտեսվարողները հասկացել են, որ մեր երկրում մարդիկ կամ ճոխ սենյակ են ուզում կամ էլ գումարի սղության պատճառով՝ նվազագույն հնարավորություններ ունեցող սենյակներից են օգտվում: Ըստ վիճակագրության՝ 2016 թ. հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3 հազար 365, իսկ սրանից երկու տարի առաջ այն կազմել է 2 հազար 927: Այդ ավելի քան 3 հազար աշխատողների մեծ մասը՝ 2 հազար 592–ը, աշխատում է Երեւանում: Ուսումնասիրությունը թվեր է պարունակում նաեւ հյուրանոցային տնտեսությունների հասույթի վերաբերյալ: Ըստ այդմ 2014 թ հայաստանյան բոլոր հյուրանոցային տնտեսությունները միասին ունեցել են 18 միլիարդ 937 միլիոն դրամի հասույթ: Արդեն մեկ տարի անց՝ 2015 թ., 22 միլիարդ 127 հազար դրամ, իսկ նախորդ տարվա տվյալներով այդ թիվը շատ չի փոփոխվել եւ կազմել է 22 միլիարդ 960 միլիոն դրամ, որից էլ միայն 18 միլիարդ 577 միլիոն դրամը բաժին է հասել Երեւանին: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am