Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ այստեղ այսօր կհավաքվենք մենք այս դավաճանված պատերազմի, մեր որդիներին կորցրած մայրերս ու կսլենք, թե ինչպես պատի այն կողմ ազերիները քննարկում են եվրոպական կրթական խնդիրները: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերից մեկը:
Նա ընթերցեց որդեկորույս մայրերի նամակ-հայտարարությունը, որում ասվում է. «Մեր թշնամին, որը բայրաքթարի տակ սպանեց հազարավոր մեր պայծառ տղաներին, այսօր հայկական հողում է, եւ հայկական հողում որպես հաղթող, ով եկավ, սպանեց ու հաղթեց: Ես չեմ գտնում բառեր, որ կփոխանցեն այն, ինչ հիմա զգում եմ, երբ մեր որդիներին սպանած թուրքերը գտնվում են մի քանի մետր հեռավորության վրա: Այս դահլիճում նստած ադրբեջանցու եղբայրը կամ զարմիկը միգուցե հենց այն զինվորն է, որը սպանել է իմ որդուն, այստեղ հավաքված մայրերից շատերի որդիներին: Միայն այդ միտքը խելագարության աստիճան ցավալի է: Ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստան այցելած ադրբեջանցիներին հարց տվե՞լ ենք՝ 44-օրյա պատերազմի արհավիրքների, մեր որդիներին դաժանաբար սպանելու, խոշտանգելու մասին, հարց տվե՞լ են առ այն, որ այս պահին տասնյակ մեր որդիները գտնվում են դեռ Բաքվի բանտերում: Նրանց խոշտանգումն ու նվաստացումը շարունակվում է:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը