«Այս կամ այն պատճառով ՀՀ իշխանություններն այսօր իրենց Արցախի հարցով հանգիստ են պահում, բայց այդ հարցը կա եւ դա թիվ մեկ հարցն է»,- Արցախի հանրապետության խորհրդարանում, ԱՀ նախագահի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանցի մտավորականների պատվիրակությունը, որը Արցախի հանրապետությունում էր գտնվում փետրվարի 18-20-ը, ուղերձով էր գնացել: Իսկ այցի ժամկետները խորհրդանշական էին ընտրված. 34 տարի առաջ այդ օրերին արցախահայությունը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի ԳԽ-ին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի ԳԽ-ին՝ կազմում ընդգրկելու համար, նաեւ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով: Խնդրանքը հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված իրավական նորմերի ու նախադեպերի վրա:
ԱՀ նախագահը Հրանտ Բագրատյանին նվիրեց սրվակ. « Սա Արցախի հողն է՝ արյունով շաղախված, որը չի վաճառվում»: «Սա փորձ է հայությանը նորից համախմբելու, վերադարձնելու 1988-ի մթնոլորտը: Առջեւում հետաքրքիր քաղաքական իրադարձություններ են լինելու եւ միշտ չի, որ դրանք ի վնաս մեզ են լինելու, բայց մենք պետք է զգոն լինենք, որպեսզի բաց չթողնենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը