Մակրոնը և Թրամփն այցելել են Նապոլեոնի գերեզման
Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը այցելել են Հաշմանդամների տուն, որտեղ գտնվում է ֆրանսիացի հայտնի զինվորականների դամաբարանը: Նշվում է, որ երկու երկրների առաջանորդները նաև իջել են ներքևի հարկեր, որպեսզի այցելեն Նապոլեոն Բոնապարտի գերեզման: Ավելի վաղ Մակրոնը զարմանք է հայտնել, որ Թրամփի այցը Փարիզ առաջացրել է հասարակական քննարկումներ և բողոք:
