Բաժանման հետևանքները. Կիրկորովը բացահայտում է
Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը ամուսնացել են 1994 թվականին, որը այդ տարիներին բուռն քննարկման պատճառ է դարձել և երկար ժամանակ այդպես էլ մնացել է: Այս մասին գրում է Rambler.ru-ն: Զույգի բաժանությունը նույնպես բազմաթիվ քննարկումների ու ասեկոսեների առիթ է դարձել և մինչ այժմ էլ շարունակվում է: Կիրկորովը Պուգաչովայից բաժանվելու մասին խոսելիս ասել է, որ այն շատ ծանր է անդրադարձել իր կյանքի վրա, և ինքը հաճախ է սխալ քայլեր գործել: Նա սկսել է ամենակարևոր հարցերի որոշումները վստահել ինչ-որ օտար մարդկանց, ովքեր արդյունքում անարդար են գտնվել նրա նկատմամբ: Հենց այդ ժամանակ էլ լույս տեսան երգչի հիթերը՝ «Немного жаль» և «Жестокая любовь» երգերը:
