Ադամանդ`բլիթներում
Փարիզցի հրուշակագործներ Նիկոլյան և Ժյուլին իրենց ընտանեկան փռում անակնկալ են պատրաստել` խոստանալով երկու բլիթներում մեկական ադամանդ թաքցնել, որոնք կշռում են 0.2 կարատ և արժեն 600 եվրո: Ադամանդներից մեկը սպիտակ է, մյուսը` կապույտ: Ակցիան նախատեսված է եղել հունվարի 6-ին, երբ Եվրոպայում նշում են Աստվածհայտնության տոնը: Ակցիայից մեկ օր առաջ հրուշակագործները փոշմանել են դժբախտ պատահարներից խուսափելու համար: Դրա փոխարեն նրանք երկու կիսաթանկարժեք քար են թաքցրել բլիթներում:
