Ռուսական ուժերը նախատեսում են գրոհել Ուկրաինայի դեմ. Բայդեն

Ուրբաթ օրը նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ելույթ է ունեցել լրագրողների առջեւ եւ մեկ անգամ եւս անդրադարձել Ուկրաինայի շուրջ իրավիճակին։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա ներխուժելու որոշումն արդեն կայացրել է, տեղեկացնում է «Голос Америки»-ն։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ ռուսական ուժերը նախատեսում են գրոհել Ուկրաինայի դեմ հաջորդ շաբաթ, առաջիկա օրերին»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ եթե ռազմական գործողություններն սկսվեն մինչեւ փետրվարի 24-ը, երբ նախատեսված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը, ճանապարհը դիվանագիտության համար կփակվի։

Բայդենը նաեւ նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ «կոշտ պատժամիջոցների» մասին՝ ներխուժման դեպքում, նա ընդգծել է, որ «դեռեւս ուշ չէ» ընտրելու դիվանագիտական բանակցությունների եւ լարումը թուլացնելու ճանապարհը։

Բայդենի խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է մոտ 150 000 զինծառայող։

Նախագահը նշել է, որ անցած տարի Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է ռեկորդային գումար՝ 650 մլն դոլար, իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, այն ներառել է «Ջավելին» հակատանկային հրթիռներ եւ զինամթերքներ։

 

դիտվել է 254 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am