Մակրոնը կփակի Էյֆելյան աշտարակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հուլիսի 13-ին երկօրյա գործնական այցով Փարիզում է: Այնտեղ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ռազմական շքերթի, որը տեղի կունենա Ելիսեյան պալատում Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ՝ հուլիսի 14-ին: Դոնալդ Թրամփը և նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպեն պատմական Հաշմանդամների տան մոտ: Երեկոյան էլ Էմանուելն ու Բիջիթ Մակրոնները Դոնալդ և Մելանյա Թրամփերի պատվին ընթրիք կտան «Jules Verne» («Ժյուլ Վերն») ռեստորանում, որը գտնվում է Էյֆելյան աշխատարկում:
