«Արաբական թերակղզու Ալ Կաիդա» խմբավորումը շաբաթ օրը գրավել է Եմենի հարավ-արեւելքում գտնվող Ահվար քաղաքը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ ծայրահեղականներն այդ կերպ ամրացրել են իրենց դիրքերը Աբյանի նահանգում, որտեղ գտնվում է Ահվարը: 30 հազար բնակիչ ունեցող այս քաղաքն ընկած է Էլ Մուկալե եւ Զինջիբար բնակավայրերի միջեւ, որոնք նախկինում գրավվել էին ահաբեկիչների կողմից:
«Առավոտյան «Ալ Կաիդայի» գրոհայինները բախումների մեջ են մտել ժողովրդական ընդդիմադիր ուժերի հետ՝ սպանելով երեք հոգու: Նրանք հարձակվել են շեյխի վրա, որը հսկում էր այդ շրջանը, եւ իրենց անցակետերը հաստատել»,- մեջբերում է գործակալությունը Ահվար քաղաքի բնակիչներից մեկի խոսքը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը