Երկիրը դատարկվում է, աշխատուժը՝ կրճատվում. Շուտով կարող ենք ունենալ գործազրկության շատ ավելի «փայլուն» պատկեր

168 ժամը գրում է. Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է հայտարարագրված աշխատատեղերի ռեկորդային աճերի մասին, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ զբաղված քաղաքացիների քանակը Հայաստանում կրճատվել է։ Ճիշտ է, առայժմ տվյալները միայն անցած տարվա երրորդ եռամսյակի դրությամբ են, չորրորդի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց կասկած չկա, որ նույն պատկերն է լինելու նաև չորրորդ եռամսյակում։


Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա երրորդ եռամսյակում զբաղված քաղաքացիների թիվը 17 հազարով պակաս է եղել 2020թ. համեմատ։

Հիշեցնենք, որ խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Հայաստանը գտնվում էր համավարակի ծանր շրջանում։ Ու այդ ժամանակ մեր երկրում զբաղվածների քանակն ավելի շատ է եղել, քան անցած տարի։


Անցած տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում զբաղված է եղել 1 մլն 4000 մարդ։ Այն դեպքում, երբ 2020թ. զբաղվածների թիվը 1 մլն 21.000 էր։

Այսպիսի վիճակագրության պայմաններում ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կասվի հայտարարագրված աշխատատեղերի քանակի վերաբերյալ։

Որ հայտարարագրվող աշխատատեղերը տարեցտարի պիտի ավելանան և յուրաքանչյուր հաջորդ տարի լինեն ավելի շատ, այլ կերպ չի էլ կարող լինել։ Սրանում արտառոց ոչինչ չկա, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամներն աշխատում են անընդհատ թմբկահարել այդ թեման։

Հայտարարագրվող աշխատատեղերը նոր չէ, որ սկսել են ավելանալ։ Միշտ էլ այդպես է եղել։ Այլ բան, որ իշխանափոխությունից հետո տեմպը որոշ չափով ավելացել է՝ պայմանավորված հիմնականում ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ չհայտարարագրվածների՝ հայտարարագրմամբ։

Վերջին 2 տարիներին հայտարարագրված աշխատատեղերի ավելացումները, որոնց մասին այդքան խոսում են, կապված է հիմնականում միկրոձեռնարկությունների հետ։ Դրանով հայտարարագրման պարտադրանքի տակ դրեցին նույն կոշկակարներին, դերձակներին ու մանր առևտրականներին, ովքեր նախկինում էլ էին աշխատում, բայց առանց գրանցման։ Ստիպեցին գրանցվել, ու արտաքուստ ունեցանք հայտարարագրվող աշխատատեղերի աճ։ Բայց իրականում դրանք նոր աշխատատեղեր չէին։

Իշխանափոխությունից հետո նոր աշխատատեղեր Հայաստանում շատ ավելի քիչ են ստեղծվում, քան ստեղծվում էին նախկինում։ Զարմանալի չէ, որ անցած գրեթե 4 տարվա ընթացքում իշխանություններն այդպես էլ չեն կարողանում որևէ տվյալ ներկայացնել, թե հայտարարագրվող աշխատատեղերի ավելացման մեջ քանի՞սն են եղել նոր ստեղծվածները։ Չի բացառվում, իհարկե, որ կան այդ տվյալները, բայց հասկանալի պատճառներով նախընտրում են չհրապարակայնացնել։

Լավ է, որ հայտարարագրվող աշխատատեղերի քանակն ավելանում է։ Բայց դրանից աշխատանքի շուկան, մեծ իմաստով, ոչինչ չի ստանում։ Այսպես թե այնպես, այդ աշխատատեղերը կան՝ կլինե՞ն հայտարարագրված, թե՞ ոչ։

«Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում: Երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել։ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերն ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 977-ով։

Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա չկա: Անհրաժեշտության դեպքում բոլոր աշխատողներին հատ-հատ անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել»,- կառավարության հերթական նիստերից մեկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նորմալ է, որ հայտարարագրվող աշխատատեղերն ավելացել են։ Նորմալ է նաև այն, որ երբեք Հայաստանում այդքան հայտարարագրված աշխատատեղ չի եղել։ Տարօրինակ է, երբ փորձում են դրան առանձնահատուկ շուք հաղորդել՝ համարելով բացարձակ ռեկորդ։ Նույնն է թե՝ ամեն տարի տնտեսությունն ինչ-որ չափով աճի, ու կառավարությունը հայտարարի, թե նախորդ տարիների նկատմամբ ունենք ՀՆԱ բացարձակ ռեկորդ։

Այսպիսի հայտարարությունները զուտ քարոզչական նշանակություն ունեն։ Դրանով ընդամենը փորձում են տպավորություն գործել մարդկանց վրա և ուրիշ ոչինչ։

Չնայած հայտարարագրվող աշխատատեղերի ավելացմանը, ինչպես տեսնում ենք, զբաղվածները Հայաստանում չեն ավելացել, նույնիսկ նվազել են։ Սա շատ ավելի կարևոր ցուցանիշ է աշխատաշուկայի բնութագրման համար։

Մյուս կարևոր ցուցանիշն էլ, անշուշտ, գործազրկությունն է։

Չոր թվերով, անցած տարվա երրորդ եռամսյակում գործազրկությունը Հայաստանում էապես կրճատվել է։

2020թ. գործազուրկ է եղել՝ շուրջ 226.000, 2021թ.՝ 177.000 մարդ։ Տարբերությունը 49.000 է։

Թվում է, թե այդքան մարդ աշխատանք է գտել և դուրս եկել գործազուրկ լինելու կարգավիճակից։

Բայց բոլորովին էլ այդպես չէ։ Գործազրկությունը կրճատվել է ոչ թե նրա հաշվին, որ նոր աշխատատեղեր են ստեղծվել, և մարդիկ աշխատանք են գտել, այլ այն պատճառով, որ մեր երկրում նվազել է աշխատուժի քանակը։ Մեկ տարում՝ գրեթե 66 հազարով։

Պատկերացրեք՝ գործազրկությունը կրճատվել է 49 հազարով, իսկ աշխատուժը՝ 66.000-ով։ Այդքան մարդ տարբեր պատճառներով դադարել է աշխատուժ լինելուց։

Այստեղ էլ թաքնված է գործազրկության կրճատման գաղտնիքը։ Այն ոչ մի կապ չունի աշխատատեղերի ստեղծման հետ։

Գործազրկության կրճատումն աշխատուժի կրճատման հետևանք է։ Չկա աշխատուժ, չկա նաև գործազուրկ։

Աշխատուժի ու գործազրկության կրճատման հիմնական պատճառն արտագաղթն է։ Մեծ թվով աշխատող քաղաքացիներ հեռացել են երկրից և դադարել գործազուրկի կարգավիճակում հաշվառվելուց։

Աշխատուժի կրճատման վրա ազդեցություն թողած մյուս գործոնները եղել են պատերազմն ու համավարակը։ Պատերազմի հազարավոր զոհերն ու հաշմանդամներն աշխատուժի մի մասն էին։ Այնպես, ինչպես համավարակի հետևանքով արձանագրված մարդկային կորուստները։

Աշխատուժի կրճատումն էլ ազդել է գործազրկության ցուցանիշների վրա։

Բայց դա արհեստական կրճատում է, որը ոչ մի ընդհանուր բան չունի աշխատատեղերի ստեղծման և մարդկանց աշխատանքով ապահովելու հետ։ Աշխատուժը հեռացել է երկրից կամ դադարել է այդպիսին լինել։ Այս տեմպերով, որ երկիրը դատարկվում է, իսկ աշխատուժը կրճատվում, շուտով կարող ենք ունենալ գործազրկության շատ ավելի «փայլուն» պատկեր։

Եթե այսպես են իշխանությունները պատկերացնում այն խոստման կատարումը, որ առաջիկա տարիներին մեր երկրում գործազրկությունը նվազեցնելու են մինչև 10 տոկոս, ապա լավ է ոչինչ էլ չանեն։

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am