Հրապարակը գրում է. Երևանի քաղաքապետարանում շարունակում է կադրային ջարդը։
Մեր տեղեկություններով` հերթը հիմա էլ հասել է Դավթաշեն վարչական շրջանին. համայնքի ղեկավար Սաշա Կատվալյանն ազատվել է պաշտոնից։
Մեր տեղեկություններով` նրա փոխարեն թաղապետ է նշանակվել Ռոման Համբարձումյանը, որը ընդամենը 3 ամիս է եղել Կենտրոնական ավտոկայանի տնօրեն։
Դեռ այն ժամանակ, երբ նա ավտոկայանի տնօրենն էր, նրանից դժգոհ էին, քանի որ երիտասարդ փաշինյանականը միայն հասցրել էր տեղանքի զուգարանները նորոգել` գին սահմանելով 100 դրամ։
Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ հնարավոր է թաղապետերի մեծ մասը փոփոխվեն։
Ի դեպ, այս փոփոխությունները կատարում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա քաղաքապետարանի գրեթե բոլոր պաշտոնները «բրոնյա» է արել. այնտեղ նշանակելու է իր մարդկանց, կա արդեն նախնական համաձայնություն։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը