Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դիտարկվել է որպես նախագահի թեկնածու

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց նախագահի  պաշտոնից հրաժարական տալու մասին: Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ:

 Իշխանությունն արդեն ունի նախագահի իր թեկնածուն, սակայն ընդդիմությունը որոշել է թեկնածու չառաջադրել: 

Անդրադառնալով այս թեմային, այսօր կայացած իր մեծ ասուլիսի ընթացքում, ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ասել է.  «Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով նախագահ, լավագույն տարբերակը կլիներ այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որ կկարողանա կամուրջներ գտնել, միավորել մեր ազգին, մեր վտանգված ինքնությունը վերականգնել․ լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու՝ որևէ հարգանք վայելող սրբազանն է, հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը»:

hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ Հայաստան դաշինքի ներսում նման քննարկում եղել է, և մտածել են, որ եթե առաջադրեն նախագահի թեկնածու, ապա այդ թեկնածուն պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ: Այդ հարցը քննարկելու համար Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Վեհափառի հետ և իր մտքերով կիսվել: Կաթողիկոսը խոստացել է   հարցը ներսում քննարկել: 

Հայաստան դաշինքի ներսում մի քանի թեկանածուի անուն է քննարկվել, նրանց մեջ է եղել նաև Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Հայաստան դաշինքի պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Ագնեսա Խամոյանը, մեր տեղեկություններով, այցելել են  արքեպիսկոպոսին, ներկայացրել իրենց որոշումը: Մեզ հայտնի է դարձել, որ Աջապահյանն, ըստ էության, դեմ չի եղել առաջարկին, կարելի է ասել իր հավանությունը տվել է, սակայն Կաթողիկոսից  և հոգևորական վերնախավից առայժմ արձագանք չկա:

դիտվել է 4079 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am