Ինչով էր պայմանավորված Մակրոնի նախագահ ընտրվելը

«Էմանուել Մակրոնի Ֆրանսիայի նախագահ ընտրվելը մեծապես պայմանավորված էր խիստ եվրոպամետ նախընտրական ելույթով: Իր ելույթում Մակրոնը միաժամանակ մատնանշում էր բոլոր այն բարդությունները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը: Տարակածությունների առկայության առումով Եվրոպայի ներսում ևս նկատվում էր մեկ ընդհանուր միտում՝ ղեկավար, բարձր մակարդակում գտնվող օղակների եւ հասարակ բնակչության միջեւ առկա անջրպետը, ինչը խնդիրներ էր առաջացնում թե ԵՄ-ի, թե Միության բնակչության համար։ Եվրոպան իր հերթին ստացավ իր բաժին ճգնաժամերը՝ հունական ֆինանսական խոր խնդիրներ, միգրանտների ներհոսք, ընտրությունների ժամանակ Ֆրանսիայի ներսում կարծիքների մեծ տարբերություն եւ այլն: Միաժամանակ, Մեծ Բրիտանիան սկսել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, ԵՄ-ի համար մեկ այլ կարեւոր խաղացողի՝ ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային ելույթներից հասկանալի է դառնում, որ նա այն աստիճան հետաքրքված չէ Եվրոպայով, որքան նրան նախորդած վարչակարգը։ Սրանք իրողություններ են, որոնք, բնականաբար, չէին կարող անտեսվել»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Անվտանգության առումով թեև «Իսլամական պետությունը» լուրջ հարվածներ է ստանում եւ պարտություն կրում, այդուհանդերձ, ահաբեկչության սպառնալիքը դեռ մնալու է։Դրանով են բացատրվում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Այս ամենը չի կարող անտեսվել Եվրոպայի անվտանգության ապագա համակարգը ձեւավորելու հարցում, սակայն եվրոպական տարբեր երկրներ իրենց անվտանգությունն ապահովելու տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց դեսպանը: Նրա խոսքով` Ֆրանսիան կողմնակից է, որպեսզի Եվրոպան կարողանա իր սեփական ուժերով համախմբել եւ պաշտպանել իր իսկ շահերն ու անվտանգությունը, այդ թվում՝ զարգացնելով դրա համար անհրաժեշտ ռազմական բաղադրյալը եւ հետախուզական գործունեությունը։  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am