Bentley-ն կթողարկի ավտոմեքենաների հիբրիդային տարբերակներ
Մոտ ապագայում Bentley ընկերության մի շարք ավտոմեքենաներ հիբրիդային տարբերակներ կստանան: Ինչպես հաղորդում է Carscoops-ը` հղում անելով բրենդի ներկայացուցիչներին, նոր ուժային տեղակայմամբ առաջին մոդելը պետք է դառնա Bentayga քրոսովերը: Հիբրիդային մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա ոչ շուտ, քան 2018թ.: Նորույթի մասին բոլոր մանրամասները դեռևս գաղտնի են պահվում: Հիբրիդներից բացի, Bentley ընկերությունը պլանավորում է մշակել պատմության մեջ իր առաջին էլեկտրաքարը: Վերջնական որոշումն այդ հարցի շուրջ կկայացվի ավելի ուշ: Նախագծի իրականացման դեպքում մոդելը կդառնա Tesla Model S-ի մրցակիցը: Չի բացառվում, որ նորույթը կարող է կառուցվել Speed 6 կոնցեպտի հիման վրա: Bentley առաջին էլեկտրաքարի շնորհանդեսը կկայանա 2020 թվականից ոչ շուտ:
