Սամվել Ալեքսանյանը օրինախախտ է. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին. ՀՀ  ԱԺ պատգամավոր Հարգելի պարոն Ալեքսանյան 2005թ. «Նախադպրոցական կրթության  մասին ՀՀ օրենք»-ով  արգելվել է ՆՈՒՀ-երի շենքերի սեփականաշնորհումը, սակայն  2009  թվականի ապրիլի 30-ին Մալաթիա Սեբաստիա համայնքի  սեփականությունը հանդիսացող Լենինգրադյան 33 հասցեում գտնվող գործող համայնքային  «Պարտեզ» մանկապարտեզը  «Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով» 50 տարով «ժամանակավոր անհատույց» օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների  ընտանիք» բարեգործական հասարակական  կազմակերպությանը, որի նախագահը Դուք եք: Գործող  մանկապարտեզը 2012 թվականից  մինչ օրս չի գործում այն դեպքում, երբ այն քաղաքի լավագույն մանկապարտեզներից էր համարվում թե՛ շենքային պայմաններով, թե՛ իր երեխայակենտրոն միջավայրով, թե՛ հարմարություններով, իսկ «Ալեքսանյանների  ընտանիք» բարեգործական հասարակական  կազմակերպությունը 5  տարի է անօրեն կերպով երեխաներին զրկել է  իրենց համար հաճելի միջավայրից, երբ բազում երեխաներ  այս պահին զրկված են  նախադպրոցական կրթություն  ստանալու  հնարավորությունից: 2003 թվականից Դուք  ՀՀ օրենսդիր մարմնի անդամ եք, կողմ եք քվեարկել 2005թ. ընդունված  «Նախադպրոցական կրթության  մասին ՀՀ օրենք»-ին  ու ի հեճուկս ՀՀ օրենքի պահանջի, Մալաթիա-Սեբաստիա  համայնքի Ձեր համախոհների հետ  միասին անհատույց սեփականաշնորհել եք անթույլատրելի գույքը, խախտել եք օրենքը ու չեք կատարում պայմանագրով  ստանձնած պարտավորությունը՝ գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան: Ձեր այս քայլով Դուք ընդամենն  ապացուցում եք, որ Ձեզ համար ԱԺ  պատգամավոր լինելը ծառայեցնում եք  սեփական շահերին՝ հեղինակազրկելով  ՀՀ  Ազգային Ժողովի  սահմանադրական  դերը: Դուք իհարկե օգնում եք մալաթիացիներին, սակայն նկատեմ, որ այդ անհատույց  ստացած մանկապարտեզի  շենքի արժեքը  գուցե շատ ավելին է, քան Ձեր օգնությունը, որը սակայն  երբեք Ձեզ  արտոնություն չի տալիս շրջանցել ՀՀ օրենքներն առնվազն այնքանով, որքանով որ Դուք, որպես ՀՀ օրենսդիր մարմնի անդամ, պարտավոր եք  գործել  միմիայն օրենքի շրջանակներում: Նշեմ, որ Մալաթիա-Սեբաստիա նախկին համայնքի ավագանու վերոնշյալ որոշումը հակաօրինական է, իսկ պայմանագիրը  կիսատ պռատ  փաստաթուղթ է, որտեղ ոչ մի ժամկետ  նշված չի, չի  նշված, թե ի՞նչ ծավալով են  իրականացվելու բարենորոգումները, թե քանի՞ երեխայի համար ու երբվանի՞ց է գործելու  մանկապարտեզը, ի՞նչ  կարգավիճակ է ունենալու, ծառայությունները երեխաներին վճարովի՞, թե՞ անվճար են տրամադրվելու: Բնականաբար հարց է առաջանում, թե ո՞վ է  պատասխանատվություն ստանձնելու  տարիներ շարունակ մանկապարտեզի անգործության համար: Խնդրում եմ  տրամադրել հետևյալ  հարցերի  հանգամանալի  պատասխանները. ·        Ե՞րբ   է   սկսվելու և ավարտվելու մանկապարտեզի հիմնանորոգումը. ·        Ի՞նչ ծավալով են իրականացվելու բարենորոգումները՝  տարածքի անբողջությա՞մբ, թե՞՝  նրա մի մասի. ·        Ի՞նչ   իրավական կարգավիճակ է ունենալու մանկապարտեզը. ·        Վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով է այն գործելու: Հարգանքներով՝   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am