Արցախը դեռ փրկում են «նախկինները»

Եվրախորհրդարանը հրապարակեց 2021թ. «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ Արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում և կոչ է արվում Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ իր միջնորդական դերին:

Զեկույցի հեղինակները նաև կոչ են անում Եվրամիությանը, ԵՄ անդամ երկրներին, ԵՄ նախագահի և բարձրագույն հանձնակատարի գրասենյակներին ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու պատերազմից հետո առաջ եկած, հատկապես սահմանազատման ու մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցերը:

Փաստաթղթում նաև ԵՄ-ն վերահաստատում է իր «անսասան աջակցությունն» Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են նրանց անկախությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հարգանքը ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ: Փաստաթղթում նաև կոչ է արվում ամբողջությամբ իրականացնել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման, և Հայաստանի հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել այս առիթով` «Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից» խորագրի ներքո, անդրադառնալով քիչ առաջ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցի մասին: Նա նկատել է. «Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախևառաջ՝ Դավիթ Շահնազարյանի և Հանրապետականի, ինչպես նաև «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի և Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ»:

Երբ իշխանությունը մատը-մատին չի տալիս, փաստորեն, հայանպաստ զեկույցներ ընդունվում են ընդդիմադիր գործիչների ջանքերով: Իսկ երբ Հայաստանի շահերին հակասող որևէ նորության մասին ենք տեղեկանում՝ արդեն դրանցում իշխանության «մատն» է խառը:

Ի՞նչ է անելու Փաշինյանի կառավարությունն այսօր՝ Եվրախորհրդարանի հրապարակած կարևոր զեկույցից հետո: Կազմելո՞ւ է Հայաստանի բարեկամ երկրների ցանկ ու աշխատանք տանի նրանց հետ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբն անհապաղ սկսի աշխատել եւ տարածաշրջան այցելի կոնկրետ առաջարկներով...

Փաշինյանի իշխանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին ներկայացնելո՞ւ է հայկական կողմի մոտեցումները՝ Արցախի կարգավիճակի համար...

Միջազգային հանրությանը Փաշինյանի կառավարությունը ներկայացնելո՞ւ է դիրքորոշում, որ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա չի կարող լինել, քանի դեռ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ տարածք ու Հայաստանից «միջանցք» են պահանջում...

Ո՛չ... Նրանք Թուրքիայից սահմանների բացում են աղերսում, այն դեպքում, որ Հայաստանը չի փակել Հայաստան-Թուրքիա սահմանը, այլ Անկարան է փակել: Նրանք Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» են փորձելու բացել...

Վկա՝ երեկ ստացված ևս «ուրախալի» լուրը...

Ադրբեջանցի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել այցելել Երևան՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին, «Ազատությանը» հայտնել է իշխանական պատգամավոր, հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։ Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի շուրջ տասը պատգամավոր, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի պատգամավորները։ Թե քանի պատգամավոր է ժամանում Հայաստան, ավելի ուշ հայտնի կլինի։ Ադրբեջանի պարագայում քննարկվում է երեք պատգամավորի՝ Ազեր Քարիմլիի, Թայիր Միրկիշիլիի և Սոլթան Մամադովի այցը Երևան։ Մարիա Կարապետյանը դժվարացել է հստակ ասել` ադրբեջանական պատվիրակությունը Երևան կգա, թե ոչ, շեշտեց՝ պատրաստակամություն են հայտնել. «Քանի որ պլանավորման փուլում է գտնվում գործընթացը, հնարավոր չէ այդպիսի հստակ պնդում կատարել, որ վերջնական հա, մարդիկ պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան, այժմ գործընթացը պլանավորման շուրջ է»:

Հիշեցնենք, որ Եվրանեսթը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Վեհաժողովի նիստերը ռոտացիոն սկզբունքով են անցկացվում։ Այս անգամ հերթը Հայաստանին է։ Նիստը Երևանում կանցկացվի փետրվարի 21-22-ին։

Երևանը հյուրընկալելու է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովի նիստերը: Եվրանեսթի լիագումար նիստը Երևանում անցկացվել է 2015-ին, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր Հայաստան գալ։ Այն ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանն էր։ Նախկին պատգամավորը հիշեցրեց՝ հրաժարվել էին` պատճառաբանելով, թե Եվրանեսթը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվրանեսթի շրջանակում վերջին անգամ Բաքվից պատգամավորներ Երևան ժամանել են 2012-ին։ Նույն տարում էլ Երևանից են մեկնել, որոնց թվում է եղել Արտակ Զաքարյանը։ Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ 2017-ին, Եվրանեսթի շրջանակում Երևանից Բաքու են մեկնել պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։ Միջազգային տարբեր նիստերի շրջանակում Երևանից Բաքու այցեր էլի են եղել։

«Ամեն դեպքում ես կարող եմ փաստել, որ նախկինում Ադրբեջանի պատգամավորներ Հայաստան այցելել են, Հայաստանի պատգամավորներ Ադրբեջան այցելել են», - նշել է Մարիա Կարապետյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3807 անգամ
Լրահոս
«Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am