Այս հռչակագրին հնարավոր է հակադարձել երկու ճանապարհով․ Ռոբերտ Քոչարյան

Աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել տարածաշրջանում, բայց՝ ոչ մեր օգտին: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Անվտանգային առումով արդյո՞ք խնդիր չէ մեր երկրի համար՝ Ալիևի և Էրդողանի կողմից ստորագրված «Շուշիի հռչակագիրը» , որին որևէ կերպ չանդրադարձան մեր երկրի իշխանությունները:

Ձևացնել թե բան չի կատարվում մեր շուրջը, պետական հանցագործություն է․ այդ հռչակագիրը խոսում է հենց այդ մասին, որ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել Հարավային Կովկասում, բայց՝ ոչ մեր օգտին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ հռչակագիրը ֆիքսում է, որ Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բավականին աճել է, ֆիքսում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակցության ձևավորման փաստը․

«Այս հռչակագրին հնարավոր է հակադարձել երկու ճանապարհով, որոնից մեկն է՝ ընդունել Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքի անխուսափելիությունը և ենթարկվել դրան։ Այս իշխանությունը համարում է այդ սպառնալիքը անհաղթահարելի և ենթարկվում է սպառնալիքին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

դիտվել է 587 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am