Այդ մարդը ստում է. Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video)

Մի մարդ, որը դեռ ոչ մի ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն և որևէ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը՝ հասկանալու համար, թե այս մարդը հերթական անգամ ստում է, թե գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշմարտություն է ասում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ստամբուլյան փաստաթուղթը որեւէ մեկը կարդացե՞լ է, թե՝ ոչ։ Իսկապես, սա թեմա է, որը Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու ամիս։ Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, եւ ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստում է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել։ Այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենալուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Ես ուղղակի բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ և ընդհանրապես ԼՂ հարցի կարգավորմամբ, կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը, որտեղ անդրադարձ կա բոլոր հետխորհրդային կոնֆլիկտների վերաբերյալ »,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, թե ինչ աստիճանի էր հասել մեր դիվանագիտությունը, բանակցային գործընթացը, որ Լիսաբոնից հետո, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շեշտվում էր և Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ իր վետոյի իրավունքն օգտագործեց, հենց Ստամբուլում մենք ստացանք այն փաստաթուղթը, որտեղ, ի տարբերություն մյուս կոնֆլիկտների, նման բան չկար նշված:

Նշենք, որ Ստամբուլյան խարտիան ընդունվել է 1999 թվականի նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Ստամբուլում տեղի ունեցած գագաթաժողովում:

դիտվել է 726 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am